Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները Լուկաշենկոյի պատճառով հրաժարվել են Դուբայում ՄԱԿ-ի համաժողովի խմբակային լուսանկարից
Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի բոլոր մասնակիցների հետ խմբակային լուսանկարից, քանի որ այնտեղ է եղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ինչպես գրում է ria.ru-ն, Լիտվայի նախագահն ասել է, որ այս լուսանկարը կոչվում է «ընտանեկան լուսանկար», իսկ Բելառուսի նախագահը չի պատկանում այն ընտանիքին: