Ուկրաինան պետք է համակերպվի տարածքների կորստի հետ. Ռիչարդ Հաաս
Ուկրաինան պետք է համակերպվի տարածքների կորստի հետ, քանի որ կորսված շրջաններն արդեն հնարավոր չէ վերադարձնել: Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը:
«Չկան նախադրյալներ, որ հնարավոր կլինի վերադարձնել տարածքները: Ուկրաինան պետք է կենտրոնանա մնացած տարածքների պահպանման վրա: Մարտի դաշտում անհաջողությունների պատճառով արևմտյան աջակցությունը կարող է նվազել»,- ասել է դիվանագետը: