30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել
![](/timthumb.php?src=/disc/28-11-23/bbb4c1d6faa1c90db2f248860dcd2638.jpg&w=708)
Նոյեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ․ 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել:
Ահազանգով ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։