Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
![](/timthumb.php?src=/disc/27-11-23/d436d827de8e51841259ba7427a72b69.jpg&w=708)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին ժամը՝ 11։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։