Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել
![](/timthumb.php?src=/disc/26-11-23/0ca8a85fab0d9d6e81a575c0b6aa4f40.jpg&w=708)
Սաուդյան Արաբիայի առաջնության խաղում «Ալ Նասրը» հաղթել է «Ալ-Ահդուդին» (3:0):
Այս խաղում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով ազգային բարձրագույն դիվիզիոններում իր 527-րդ գոլը։
Այս ցուցանիշով պորտուգալացին շրջանցեց Յոզեֆ Բիկանին, ով 1931-1957 թվականներին հանդես է եկել Ավստրիայի և Չեխոսլովակիայի առաջնություններում, խփել է 526 գոլ։