Իսպանիայում բերման է ենթարկվել «օրենքով գող»-ն ու նրա 25 հանցակիցները
![](/timthumb.php?src=/disc/24-11-23/c67d353be507103afa33d80db435970a.jpg&w=708)
Բարսելոնայում (Իսպանիա) ոստիկանությունը բերման է ենթարկել 48-ամյա «օրենքով գող» Լևան Դադեշքելիանիին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Լևան Սվան, և նրա 25 հանցակիցներին։ Այս մասին հայտնում է Prime Crime-ը՝ հղում անելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։
Խումբը գործել է Բարսելոնայում և Մալագայում, որտեղ զբաղվել է բնակարանների գողությամբ։ Կազմակերպված հանցավոր խմբում մի քանի կին կա։