Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու
![](/timthumb.php?src=/disc/24-11-23/6379b6fafc0637a861471e08ce13a72d.jpg&w=708)
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իլհամ Ալիևի հրավերով մեկնել է Բաքու, հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։
Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։
Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
SPECA-ի 25-ամյակի կապակցությամբ այս տարվա համաժողովը նախագահում է Ադրբեջանը:
Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։