Արցախում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
![](/timthumb.php?src=/disc/21-09-23/94cfa8d554cc7c2932f28a028de4afcc.jpg&w=708)
Իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
«Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով (047) 97 90 47 հեռախոսահամարին», - նշված է հաղորդագրության մեջ: