ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում
![](/timthumb.php?src=/disc/21-09-23/5fa53565e76e9310c91d2b00640b59fc.jpg&w=708)
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մերձակայքում՝ տեղում զեկուցելու ցանկացած ռազմական և անվտանգային զարգացումների մասին։ Այս մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X սոցկայքի հարթակում:
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը», - ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: