Ռուսաստանը կվերադառնա, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտվեն. ՈՒԵՖԱ-ի նախագահ
![](/timthumb.php?src=/disc/18-09-23/da31989e3eda67bcf50806eabefa904a.jpg&w=708)
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը և ռուսական ակումբները կկարողանան միջազգային ասպարեզ վերադառնալ միայն Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։
«Որքա՞ն ժամանակով Ռուսաստանը դուրս կմնա եվրոպական մրցաշարերից․ Մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունները չավարտվեն»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում սերբական Sportklub հրատարակությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ՝ Ռուսաստանին միջազգային ասպարեզ վերադարձնելու շուրջ։ Միտրոֆանովը նաև հայտարարել էր, որ ՌՖՄ-ի տեղափոխությունը Աֆրիկյան կոնֆեդերացիա դժվար կլինի նյութատեխնիկական և տնտեսական պատճառներով։