ԱՄՆ-ն պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով
![](/timthumb.php?src=/disc/17-09-23/aae2e6d6d1cd014d8c8a273eb3ee0cc8.jpg&w=708)
Միացյալ Նահանգները պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։
«Ինչ էլ չասեն ամերիկացիները, միևնույն է` այդ նրանք են կառավարում այս պատերազմը, նրանք են սպառազինություն և հետախուզական տվյալներ, այդ թվում` արբանյակների միջոցով ստացված տեղեկատվություն տրամադրում Ուկրաինային։
Նրանք, ըստ էության, մեր դեմ պատերազմ են վարում», -Россия 1 հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։