Ռուսաստանում Volkswagen-ի ակտիվների վաճառքի գործարքի գումարը կազմել է 125 մլն եվրո
Volkswagen-ի ռուսական ակտիվների վաճառքի գործարքի գումարը կազմել է 125 մլն եվրո, հաղորդում է Կոմերսանտը։ Գործարքն ավարտվել է մայիսի 18-ին։
Ռուսական «Արտ-Ֆինանս» ընկերությանը, որը մոտ է «Ավիլոն» դիլերային հոլդինգին, անցել է «Ֆոլքսվագեն Գրուպ ռուս» ՍՊԸ-ում 100% բաժնեմասերը, ներառյալ՝ Կալուգայում գործարանը, ինչպես նաեւ «Ֆոլքսվագեն կոմպոնենտներ եւ ծառայություններ»-ը, «Սկանիա Լիզինգ»-ը եւ «Սկանիա ապահովագրությունը»։