«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին
![](/timthumb.php?src=/disc/08-06-23/5f3e9bb854db44ce48090af732a971dc.jpg&w=708)
Ամստերդամի «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հաղորդում է Championat.com-ը։
Հոլանդական ակումբն առաջիկայում կսկսի բանակցությունները «Կրասնոդարի» հետ, որը պատրաստ է վաճառել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը 10 միլիոն եվրոն գերազանցող առաջարկի դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։