Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցակիցները էլիտ ռաունդում
![](/timthumb.php?src=/disc/08-06-23/eba16c7892d5543a7ce9ee689571cb0a.jpg&w=708)
Հունիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցներն են Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ն ընկած ժամանակահատվածում:
Վերջնական խաղացանկը կհաստատվի ավելի ուշ: