Արագածավանում ՔՊ-ականի կողմից բռնության ենթարկված տղան եղել է արնահոսող վերքով. Երկու հանգուցակար են դրել գլխին
![](/timthumb.php?src=/disc/08-06-23/8eb5a90d7b36ccb2266c9d8c8bab5644.jpg&w=708)
Երեկ երեկոյան «Շտապօգնության» բրիգադի կողմից «Թալին» ԲԿ է բերվել Արագածավանի բնակիչը, որի մոտ առկա էր գլխի շրջանի արյունահոսող վերք, դրվել են երկու հանգուցակարեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Թալին» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Աննման Կնյազյանը, ով այս պահին նաեւ փոխարինում է գլխավոր բժշկին:
«Պացիենտի մոտ ոչ մի պաթոլոգիկ ռեֆլեքսներ չեն դիտվել, հոսպիտալացման կարիք չի զգացվել: Հիվանդը բուժօգնությունից հետո ուղարկվել է տուն:
Գլխի շրջանում պատռված վերք էր, չեմ կարող ասել, թե քանի հարված է եղել: Այդ պահի դրությամբ հիվանդի մոտ ոչ մի նեվրոլոգիական վիճակ չի եղել, վիրաբուժական ասպեկտով էլ բացի այդ երկու կարից, այլ բուժօգնության կարիք չի զգացվել»,-ասաց նա: