Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր
![](/timthumb.php?src=/disc/06-06-23/e99814d0f9dbc25eed9d2e788c7eb7c7.jpg&w=708)
2060 թվականին օվկիանոսում պլաստիկի զանգվածը կգերազանցի բոլոր կետերի զանգվածին, եթե թափոնների դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն: Այս մասին ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի կայուն զարգացման կենտրոնի զեկույցում։
Տարեկան արտանետվող պլաստիկի ընդհանուր ծավալը այդ պահին կաճի գրեթե կրկնակի՝ 350 միլիոն տոննայից հասնելով 670 միլիոն տոննայի:
Վերջին 60 տարիների ընթացքում աշխարհը սկսել է օգտագործել 5000 տոկոսով ավելի շատ պլաստիկ: Դրա շնորհիվ աճել են նաեւ ՀՆԱ-ի ցուցանիշները։