Լուկաշենկոն հանդես է եկել պատժամիջոցների ֆոնին ՇՀԿ-ի, ԲՐԻՔՍ-ի եւ ԱՍԵԱՆ-ի հետ ԵԱՏՄ փոխգործակցության ակտիվացման օգտին
![](/timthumb.php?src=/disc/25-05-23/97c6dd471f8c7c6bbafec1cc35b6cf11.jpg&w=708)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցների պատասխանը պետք է դառնա ԵԱՏՄ-ի փոխգործակցության ակտիվացումը ՇՀԿ-ի, ԲՐԻՔՍ-ի եւ ԱՍԵԱՆ-ի հետ:
«Պատժամիջոցային ճնշմանը մեր պատասխանը ՇՀԿ-ի, ԲՐԻՔՍ-ի եւ ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցության ակտիվացումն է»,-ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում: