Այսօր՝ 09 հունիսի 2023թ., 00:00
Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա Սա մեր սրբազան հողն է, հայրենիքն է. այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն. Բագրատ Սրբազան Ավտոմեքենան շուռ է եկել Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը փակելուց հետո. Դանիել Իոաննիսյան «Գյումրու քաղաքապետարանում եղբորս ծեծել են ու ասել՝ մենք ՔՊ-ական ենք, օրենքները մենք ենք թելադրում» Արայիկ Հարությունյանը հետքայլ է արել իր հռչակած «կարմիր գծերից». Նիկոլ-Ալիեւ ծրագիրն է կյանքի կոչվում. Դավիթ Գալստյան Անթրոպոլոգները գտել են Homo ցեղի պատմության մեջ ամենահին գերեզմանները ՀԱՊԿ-ն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է ավելացնի զորավարժությունների թիվը․ ՌԴ ԱԽ Ֆրանսիայի արեւելքում վեց մարդ վիրավորվել է հարձակման հետեւանքով Չինաստանում սկսվել է աշխարհի ամենախորը հորատանցքերից մեկի հորատումը «Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները Հնդկաստանում հայտնաբերվել է բուդդայական փղի 2300 տարվա արձան Բրազիլիան կվճարի աղքատներին Ամազոնի ջունգլիները փրկելու համար Ֆուտզալի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցակիցները էլիտ ռաունդում Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Ֆաթահ» հրթիռի շնորհանդեսի մասին Արեւմուտքի ներկայացուցիչների կարծիքները Վերին Լարսի անցակետը կընդլայնվի. ինչ է խոստանում Հայաստանին ԵԱԶԲ ծավալուն նախագիծը. Sputnik Արմենիա Միշուստինը նշել է ԵԱՏՄ զարգացման նոր ռազմավարության նպատակը Պատրուշեւն Ուկրաինան ՀԱՊԿ-ի համար սպառնալիք է անվանել Չինաստանի բանակի 37 ինքնաթիռներ մոտեցել են կղզուն․ Թայվանի ՊՆ Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը, նա ինքնակամ լքել էր ծառայության վայրը և մեկնել ԱՄՆ Ի՞նչ արժե Apple-ի VR Vision Pro սարքը, արդարացվա՞ծ է այդ գինը և արդյոք կվաճառվի՞ այն Հնդկաստանում շինարարներն ասֆալտի փոխարեն գորգ են փռել ճանապարհի վրա Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը ՌԴ-ն հետաքրքրված է ԱՊՀ տարածքում փոխգործակցության ամրապնդմամբ. Միշուստին Արագածավանում ՔՊ-ականի կողմից բռնության ենթարկված տղան եղել է արնահոսող վերքով. Երկու հանգուցակար են դրել գլխին Tiffany & Co.-ն զարդերի նոր հավաքածու է նվիրել ծովի բնակիչներին Չավին «Բարսելոնայում» 2 կիսապաշտպանի կարիք ունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վիրահատվել է Մայր Գորշ արջն իր վեց ամսական քոթոթների հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում (տեսանյութ) ԱՄՆ-ն աննախադեպ ճնշում է գործադրում նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների վրա. Պատրուշեւ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագիր Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանը եւ մի շարք երկրներ օգնում են ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները. Politico «Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան Դատախազ Արսեն Մարտիրոսյանին կփոխարինի դատախազ Էդգար Արսենյանը. Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց Թաիլանդում բարերից մեկի մոտ ավտոմեքենայում կրակել են ռուս տղամարդուն Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը․ Գեղամ Մանուկյան Ի՞նչ է կատարվում դատախազությունում Առանց մրցույթի իրենց ցանկալի ընկերությունից գնումներ են անում գործադիր մարմնում Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել Իրավապահ համակարգն ընկել է հոսպիտալի նախկին պետի հետևից Աշոտ Փաշինյանի առևանգման գործով առանձին մաս կա. ինչ են հասկացնում Միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի Թալինում հիվանդ երեխային ծեծի ենթարկած ՔՊ-ականը ձերբակալվել է «Կայնել եմ, չոլերի մեջ էդ ղարաբաղցի երեխուն ասել եմ՝ իջի արա՜». ՔՊ–ական պաշտոնյան՝ միջադեպի մասին Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում Գյուղացիները ստիպված են բերքն իրացնել ներքին շուկայում՝ էժան գներով Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն» Ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի Կին «առաջնորդները» թանկ են նստում մեզ վրա Թղթի վրա ստեղծված անօգուտ կառույց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Փաստաբան Արսեն Մկրտչյանը Աշտարակ գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսական «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ․ Վարդան Ոսկանյան Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն կա ԱԱԾ-ն առաջարկում է համակարգի ծառայողների համար սահմանել սոցիալական արտոնյալ պայմաններ ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են. գյուղացիները շրջափակել են պաշտոնյայի տունը «Պլյոնկա», «ֆառեր», «ապծեչկա»... Էս ի՜նչ պարապ եք Դանիայում վարորդին տուգանել են 121,000 եվրոյով՝ թույլատրելի արագությունը գերազանցելու համար Թոլքինի նամակն աճուրդի է հանվել Ճապոնիայի բնակիչները 55-ական դոլար կվճարեն դասերի համար, որոնց ժամանակ նրանց նորից ժպտալ կսովորեցնեն Ստեղծվել է ռոբոտ-խոհարար, որը YouTube-ի տեսանյութերը դիտելով ուտեստներ կպատրաստի Հյուսիսային ծովում հայտնաբերվել է ավելի քան 650 տարի առաջ խորտակված առասպելական քաղաքը Հոնկոնգում արտադրել են պաղպաղակ գարեջրով Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ Ջորջ Սորոսը նշել է արհեստական բանականության կիրառման ռիսկերը Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները ԵՄ առաքելությունը առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները Դեբետի խաղահրապարակում հոսանքահարված 11-ամյա աղջիկն Արցախից տեղահանված ընտանիքից էր Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ Հայաստանի, Ղազախստանի եւ Հոնկոնգի բանկերը կարգելափակեն սերվերների վճարումը ՌԴ իրավաբանական անձանց համար Հռոմի պապը հոսպիտալացվել է. նա կվիրահատվի Կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի պատասխանը Բայրամովին Դատարանը ձերբակալել է «Միստր սիդր» ըմպելիքի արտադրողին Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու. փաստաբան Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում է, որպեսզի խոսի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության մասին
Հարցում

Ի՞նչ պետք է աներ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ի գիշերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ուղերձ հղեց բոլորին․ այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, տրամաբանությունը հուշում էր, որ Արցախի նախագահը, այդ երկրի ժողովրդի առաջնորդը պետք է պաշտպաներ իր բնակչությանը ու հուժկու, կոպիտ պատասխան տար իր երկիրը հանձնել փորձող Փաշինյանին։ Բայց ի՞նչ դատապարտում, ի՞նչ սպառնալիք․ լոլոներ, կենաց այն մասին, որ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

Արայիկ Հարությունյանը Արցախի Նիկոլ Փաշինյանն է՝ ոչ միայն պաշտոնի իմաստով եմ ասում, այլ նաև վարքագծի, էության։ Ինչպես որ Նիկոլ Փաշինյանի գործողություններն են Արցախի նկատմամբ համարվում դավաճանական, այնպես էլ Արայիկ Հարությունյանինը։ Հլը Նիկոլ Փաշինյանը հանձնել է հող, որի հետ ոչ մի կապ չուներ, ո՛չ արյունակցական կապ ուներ, ո՛չ հոգեբանական կապ, ո՛չ էլ բարոյական ու ֆիզիակական կապ, ոչ մի վայրկյան չի պաշտպանել, վստահ եմ, չէր էլ պատրաստվում պաշտպանել, բացեք իր 90-ականների հոդվածները, նոր բան չկա։ Բայց այ Արայիկ Հարությունյանը ղարաբաղցի է, եղբայրը առաջին պատերազմում զոհվել է՝ պաշտպանելով իր հողը, Արայիկը իր եղբոր նաև արյան գնով անկախացել և պետություն էր դարձել, այդ երկրում Արայիկը նախագահ էր, տասնյակ տարի էլ պաշտոնյա է եղել, երկրի մեծ մասում բիզնեսներ ուներ։ Արայիկ Հարությունյանը Շուշիում երդում էր տվել, պաշտպանել իր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Երդման միայն այդ հատվածը խախտել է 99 տոկոսով, մեծ-մեծ խոսեց, բայց տակից ոչ միայն չկարողացավ դուրս գալ, այլև ամեն բան արեց հակառակը։ Իմ կարծիքը չի միայն, շատերինն է։ 20 թվականի նոյեմբերի 10-ին գիտե՞ք որը պետք է լիներ նրա անելիքը․ երկու ճանապարհ ուներ՝ կամ ինքնասպան լիներ կամ հրաժարական տար՝ իրեն հանձնելով արդար դատաստանի։ Մյուս կողմից էլ, այդքանից հետո, որ մնացել էր, ենթադրվում էր, որ պետք է փոխեր իր գործունեությունը ամբողջապես։ Չարեց այդ բանը, մնաց ու իբր պաշտոնավարեց, բայց այս անգամ իր պաշտոնը իջեցնելով Արցախ մտած օգնությունները բաժանողի, հացի տալոնի պատասխանատուի ու բողոքի ալիքներն քնեցնելու գործին։ Ու Արցախում, որտեղ կան լիքը գեներալներ, ազատամարտիկներ, որդեկորույս ընտանիքներ, տունը կորցրած ընտանիքներ, նախկին նախագահներ, անվտանգության տարբեր ժամանակների քարտուղարներ ու այլ գործիչներ, նրան պատասխանատվության չկանչեցին։ Արայիկը Նիկոլին ուզում էր դուր գալ, նրա պես գոռում էր Արցախը Հայաստան է և վերջ։ Բա մի հատ էլ երեկ գոռայիր, Արայիկ։ Թե՞ էլ Նիկոլի դուրը չի գալիս, չես ասում։ Իսկ այն, ինչ ասում ես, համաձայնեցրե՞լ ես հետը, թե՞ արդեն գիտես ինչ խոսես, ինչը՝ ոչ։

Նախորդ տարվա ապրիլին, երբ Հայաստանում բողոքի ակցիաներ էին, Արայիկ Հարությունյանը կառավարության նիստ արեց, ասաց՝ Նիկոլի հետ հստակ պայմանաավորվել եմ, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ համաձայնեցնի։ Ու հանգստացրեց, թե՝ նստեք տեղներդ, Երևանում ներքաղաքական ակցիաներին տուրք չտաք, ոչ մի փաստաթուղթ էլ չեն քննարկում։ Արայիկ Հարությունյանը, իմ տեսանկյունից, Նիկոլի հետ հստակ պայմանավորվել է մեկ բան՝ ոնց դասավորեն, որ մնա Արցախի նախագահ, գոնե մինչև որպես պետություն Արցախի վերջը։ Իր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, ուղղված են եղել դրան անգամ պատերազմի ժամանակ։ Հիշենք, որ անգամ պատերազմի ժամանակ, երբ Հայաստանից գնացել էր երկրորդ նախագահը՝ իր օգնությունը բերելու պատերազմում, Արայիկ Հարությունյանը չէր համարձակվել հանդիպել՝ ասելով՝ որ հանդիպեմ, Նիկոլը գլուխս կպոկի վրայիցս։ Պատկերացնու՞մ եք, երկիրը պատերազմի մեջ է, սա մտածում է թե Նիկոլը վրան չջղայնանա ու էդ որակներով էլ ուզում էիք որ լիդեր լինի, մի բան էլ արդյունավե՞տ։

Ինձ հետաքրքրում է՝ էդ մարդը պատերազմի ժամանակ գոնե մտածե՞լ է, թե ինչ կարող է անել, որ վիճակ փրկի, թե միայն իր մասին է մտածել, որ վրան չջղայնանան։ Եթե Արայիկ Հարությունյանը իրոք ուզում էր երկիրը փրկել, ոչ թե իր աթոռը, գիտե՞ք ինչ պետք է աներ պատերազմի ժամանակ։ Փոքր երկիր ես, պատերազմ են սկսել քո դեմ, դու պատերազմից գլուխ չես հանում, Նիկոլը գլուխ չի հանում․ իրենց ոտքով Արցախ են եկել նախկին հաղթանակած նախագահը, գեներալներ, նախկին պատերազմի հաղթանակներ բերած, կռված լուրջ մարդիկ։ Հիմա կասեք, է հետո ինչ, նրանք ոչ մի լիազորություն չունեին, իսկ խորհուրդներ տալը միայն, քիչ է։ Ասեմ, իմ լրագրող հալիս, եթե ես լինեի ինչ կանեի։ Երկիրը լուրջ փորձության առաջ է կանգնած, պետք է արագ կողմնորոշվել, էքսպերիմենտ անելու իրավունքը չկա, առաջին բանը, կանեյի, կարծում եմ, պաշտպանական շրջաններից մեկի ղեկավար նշանակեի Ռոբերտ Քոչարյանին, մյուսինը՝ Բակո Սահակյանին, մյուսը՝ Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին, Մովսես Հակոբյանին, Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին ու այսպես շարունակ, այդ հողն ու թուփը անգիր իմացող ու այդ երկրի համը իմացող մարդկանց։ Մի հատ ձեռքներդ դրեք սրտներիդ, խի է՞ս պատկերը կունենայի՞նք։ Պատերազմից վերադարձած բոլորը ասում էին, որ ռազմի դաշտում բարդակ էր, դիրքերում բարդակ էր, Ստեփանակերտում բարդակ էր, ՄՈԲ-ում բարդակ էր։ Ի՞նչ եք կարծում, Յուրի Խաչատուրովը կամ Քոչարյանը ղեկավարեին որևէ տեղ, բարդակ էր լինելո՞ւ, թե՞ դասալիք էր լինելու։ Միայն իրենց անձերով պայմանավորված՝ արդեն լուրջ տարբերություն կլիներ, առնվազը վերաբերմունքի մասով, էլ չասեմ կազմակերպվածության ու ռազմական օպերացիաների փորձի մասով։ Բայց ոչ, պատերազմի առաջին օրերից սկսած, խորհրդատուների շարքերում էին, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Աննան Հակոբյան, էլ շատ եմ իմանում՝ Ալենը, Կարգին Հայկոն․ Նիկոլը ցանկ էր տվել, թե ով կարող է մտնել շտաբ, ով ոչ։ Հիմա կասեք, բայց ուրիշ իր մարդիկ չուներ էլ, իսկ այդ ում հիշատակում ես, ավելի շատ Նիկոլի քաղաքական հակառակորդներ էին։ Բայց հարց տամ, առաջին պատերազմի ժամանակ բոլորը իրար հետ լավ էի՞ն, որ Քոչարյանը ղեկավարում էր, Լևոն Տեր-Պետրոսյանից էր հարցնո՞ւմ ու՞մ որտեղ նշանակի պաշտպանական հրամանատար, թե՞ Լևոնին մեկ-մեկ էր ցույց տալիս ռազմական պլանները։

Պատերազմում հաղթելու փոխարեն Արայիկենք գիտե՞ք ինչ էին մտածում, ըստ երևույթին մտածում էին, թե եթե պատերազմը հաղթեն, դրանից հետո Քոչարյանը վլաստ կվերցնի Արցախում Արայիկի, հետո Հայաստանում Նիկոլի ձեռքից։ Ավելի լավ ա մենք պատերազմենք ինչ եղավ՝ եղավ, ջհանդամ։ Տենց չէ՞։ Արայիկ Հարությունյանը բացի իր բիզնեսից ու իշխանությունից ինչի՞ մասին էր մտածում։ Ես վստահ եմ, որ վաղը Նիկոլը հանձնի Արցախը, Արայիկ Հարությունյանը պայքարելու է Ղարաբաղում Ազերգազի ներկայացուցիչ նշանակվելու համար։

Հիմա Արայիկ Հարությունյանն ասում է Արցախի ճակատագիրը համայն հայությունը պետք է որոշի․ բա ինչի՞ դու ու Նիկոլը որոշեցիք, թե ամբողջ հայությունը ձեզ համար թնդանոթի միս էր, իսկ որոշողն էլ ինչքա՞ն ու ո՞նց դուք էիք։ Հիմա սա մտահոգ մարդկանց հրավիրում է աջակցելու, գլուխ գլխի տալու, մի բան անելու, բայց մտահոգ ելույթները ջնջում է Արցախի հեռուստատեսությունից։ Այսինքն մտահոգ մարդիկ ի՞նչ պետք է անեն, ըստ ձեզ, պետք ա քեզ ու Նիկոլին ողջունե՞ն։ Որը Նիկոլ է գովում, եթեր եք ստալիս, որը ոչ, հեռացնում եք։ Ներքին համերաշխությունից եք խոսում, ձեզ պես հողատուների հետ ո՞վ կարող է լինել համերաշխ։ Հենց էս պահին, երբ ամենածանր վիճակում են ու դժոխք ա սպասվում, Արայիկ Հարությունյանը մտածում է իր դիրքը պահելու մասին, սահմանափակումներ ա անում, որ ոչ մեկ հրաժարական չպահանջի։ Ասում է կառչած չեմ նախագահի պաշտոնից, ըհը, բա էլ ինչի մասին ես դու՛ մտահոգվում։

Ցավը Արայիկ Հարությունյանի էս պահվածքը չէ, կրկնում եմ նա մի Նիկոլ ա Արցախի գլխին, ցավն այն է, որ անգամ էս ելույթից հետո էնտեղ համերաշխ են իր հետ։ Արցախում լիքը հայտնի դեմքեր կան, գեներալներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ, էդ երկիրը արյունով ազատագրած մարդիկ, պահած-շենացրած մարդիկ․ դուք Արայիկի հետ համաձա՞յն եք, Նիկոլի աշխատողի հետ համամի՞տ եք։ Նա կարողանում է ձեր մեջ ման գալ, հանդիպումներ անել, վրեքներդ մատ թափ տալ, սահմանափակումներ անել։ Էդ ո՞նց է կարողանում, Նիկոլը Հայաստանում չի կարողանում ազատ ֆռֆռա, թիկնապահով ու զորքով է զուգարան գնում, Արայիկը էդտեղ հանգիստ ֆռֆռում ա, ու դուք դիրքորոշում եք պահանջում Հայաստանի ժողովրդի՞ց։ Մեկը չկա՞ դուրս գա փողոց ու ոչ թե հրաժարականը պահանջի, այլ կաբինետից դուրս հանի մեկընդմիշտ։

Կարճ ասած՝ այս լուսանկարն Արայիկ Հարությունյանն արեց էն ժամանակ, երբ թշնամին մոտենում էր Ստեփանակերտին։ Ինքը միայն իրեն բնորոշ երջանիկ դեմքով կոֆե էր խմում ինչ-որ տեղ, որը կից գրառմամբ նշված էր, թե պոստերում են։ Արայիկ Հարությունյանը կոֆե է խմում մինչև հիմա, որովհետև կարողանում է։ Նա կուշտ է, ֆինանսապես բավարարված է, վաղը հանձնեն Հայրենիքը, ընտանիքով կգաղթի մի երկիր կապրի, բայց հենց էս պահին գրվում է պատմություն էն մասին, որ հայկական երկրորդ պետության ղեկավար Արայիկ Հարությունյանի օրոք Արցախը հանձնվեց թշնամուն։ Ինչ ուզում են անեն, ով ուզում է ինչ ասի, նույն պատմությունից գրվում է նաև Նիկոլի համար․ սա խարան է նրանց ճակատին, սերնդե-սերունդ։ Էս պարտությունը չկանխող ժողովրդի ճակատին էլ խարան կա։

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan