Բետտոնգները վերադարձել են Ավստրալիայի վայրի բնություն
![](/timthumb.php?src=/disc/24-05-23/764afe38e1861668464e89a939a8748c.jpg&w=708)
Հարավային Ավստրալիայի մայրցամաքում 100 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնվում է խոզանակապոչ բետտոնգների պոպուլյացիան։ Դրանք նման են նապաստակի չափի փոքրիկ կենգուրուի, գրում է France 24-ը:
Բետտոնգները բնակվում էին մայրցամաքի ավելի քան 60 տոկոսում, բայց եվրոպացիների կողմից հաստատվելուց հետո դարձել են կատուների, աղվեսների եւ հողերի մաքրման զոհ: Նրանց թիվը տասնյակ միլիոններից նվազել է մինչեւ 12-18 հազար։
Պոպուլյացիան վերականգնելու համար գիտնականներն աստիճանաբար բաց են թողել 120 կենդանիների վայրի բնություն: Նրանք պնդում են, որ բետտոնգները կարեւոր դեր են խաղում տեղական բնապահպանական համակարգերում: