ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ
![](/timthumb.php?src=/disc/24-03-23/5df000e3897b2deb3d753b9280c74e17.jpg&w=708)
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Փաքփուրն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ՝ երկրի հյուսիս-արեւմուտք, հաղորդում է Tasnim-ը:
Այցի ընթացքում Փաքփուրը զրուցել է սահմանամերձ շրջանների զինծառայողների հետ եւ գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ զգոնությունն ու մարտական ոգին։ Նա նաեւ զինվորներին հայտնել է զգոնության եւ պատրաստության հնարավորինս բարձր մակարդակը պահպանելու անհրաժեշտության մասին:
Նշվում է, որ ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Իրանի հյուսիսարեւելյան սահման: