Այսօր՝ 25 մարտի 2023թ., 00:00
Հնագետները Վեներայի արձանիկ են գտել հին հռոմեական աղբանոցում Հնդկաստանում ուսանողուհին փրկել է մորը՝ նրա վերքից կոբրայի թույնը ծծելով Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփը՝ հայերենով (տեսանյութ) Իսպանական ավիաընկերությունը կարող է տուգանվել բորտուղեկցորդուհիների դիմահարդարման պահանջների պատճառով Հնարավոր է, որ Բեթհովենը մահացել է հեպատիտից. հետազոտություն ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը Նիկոլ Փաշինյանն առնվազն բանտային կյանքից պետք է իմանա, որ ընդունված չէ ստելը․ Գեղամ Մանուկյան Մենք նոր ենք գործընթաց սկսում, որով դատարանը պետք է արձանագրի բոլոր խախտումները. Եղիշե Կիրակոսյան Ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը Ինչի՞ հիման վրա եք հայտարարում, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիմամբ է տեղի ունենալու սահմանագծման աշխատանքը․ Մանուկյան Կարծում եմ՝ Հաագայի դատարանի որոշման կատարումն իր բնույթով քաղաքական է. Եղիշե Կիրակոսյան Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Ադրբեջանի պահանջների մեջ կա՞ն անկլավների ու Հայաստանում՝ ադրբեջանցիների բնակվելու հարցեր․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ներկայիս իշխանության կողմից ապօրինի ճանապարհով ընտրված ՍԴ-ի ներկայիս մեծամասնությունը Սահմանադրությանը հակասող է ճանաչել հենց Սահմանադրությունը Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. (տեսանյութ) ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմի կամ տարածաշրջանում այլ զինված հակամարտության․ Սպիտակ տուն «Նավոդկաներով» աշխատում եք, ««Ձեզնից լավ «նավոդկա տվող չկա». ԱԺ–ում իրավիճակը լարվեց Մյուս անգամ էդ բառերով գնահատականներ չփորձե՛ք տալ․ ընդդիմադիրը՝ Միրզոյանին Արցախի անվտանգությունն ապահովում են ռուսաստանցի խաղաղապահները եւ Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք հատուկ հարաբերություններ. Գ. Նազարյան «Ո՞ր մեկդ է ստում», «Ես ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացրել». վեճ Միրզոյանի և Կրպեյանի միջեւ Մոտավոր ե՞րբ է բացվելու Բերձորի միջանցքը․ Նազարյանը՝ Միրզոյանին Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը» ԱԱԾ-ն հարցաքննել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը մերժած դատավոր Տիգրան Դավթյանի աշխատակազմին ՔՊ-ական պատգամավորները ստում են՝ ասելով, որ ինձ հրավիրել են ԱԺ հանձնաժողովի նիստին․ Տիրան Խաչատրյան Վարդապետյանը կարծում է, որ իր լիազորությունները սահմանափակվում են վարչապետի հանձնարարությունները կատարելով․ հայտարարություն Վարդենիսում զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա, դեզոդոր փչել աչքերին Ֆրանսիայում քննարկում են, թե ինչու է Մակրոնն ուղիղ եթերում «աննկատ» հանել թանկարժեք ձեռքի ժամացույցը (տեսանյութ) ՀՀԿ-ն պետք է մի պահ հեռանար քաղաքականությունից. քաղաքագետ Ռազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա անշուշտ ազդում է երկրում առկա իրավիճակը. Տիգրան Աբրահամյան «Էդ դիրքը էս վերջերս տվեցին թուրքին». թշնամու դիպուկահարի կրակոցից է զոհվել 18-ամյա Արշակը Երասխում Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին Ռուսաստանը մտադիր չէ կորցնել առաջատար դերը հետխորհրդային տարածքի կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ ԵՄ-ն հավատարիմ է խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը․ Տոյվո Կլաար Մի «երկիր», որի միակ ռեսուրսը 6 նավթագազային հանքահորերն են, չպետք է Իրանին մատ թափ տա. Փույա Հոսսեինի Պետդեպը թվիթով արձագանքել է Փաշինյանի գրառմանը Օրվա խորհուրդ Հայաստանն Արցախին ուժ պետք է տա, եւ ոչ թե մի կողմ քաշվի. Գեղամ Նազարյան Բորդոյում զայրացած ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները Արցախում զգացվել է Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ. Ադրբեջանի ԱԳՆ Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան «Էս երկիրը խի՞ են քանդում». 35 տարվա թատրոնի գոյամարտը՝ ԿԳՄՍ նախարարության դեմ 12 անձ այսօր «Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօրվա վարչապետ կոչեցյալը պարտավորություն է ստանձնել Արցախը հանձնել․ Ավետիք Իշխանյան Եվրո-2024․ Օրվա հանդիպումները Անի համայնքում իշխանությունն իր վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի օգտին ձայներ հավաքելուն Ինչպես Նիկոլը կյանքեր կերավ՝ «կյանքեր եմ փրկել» քարոզչափուչիկ հրամցնելով ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով (տեսանյութ) Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը Պարտված հայր Ալիևը հրաժարվում էր խաղաղության պայմանագիրը ստորագրելուց`ասելով, որ ընտանիքն իրեն չի ների․ Միքայելյան Ապաշխարություն. մեկնում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ո՞վ կկանգնեցնի մայրաքաղաքի գազալցակայանների թալանը Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու Եվրո-2024․ Օրվա բոլոր արդյունքները եւ գոլերը (տեսանյութեր) Ինձ համար այդ հանձնաժողովը չկա․ Մովսես Հակոբյան Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Կոռուպցիոն սխեմայի բացահայտումը Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Պարեկները տղամարդուն այլ վայրից են հետապնդել, հետո կրակ են բացել վրան եւ բնակչին խնդրել զանգել ոստիկանություն Իրանի Խոյ քաղաքի մոտ 7 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀՀ մարզերում Ադրբեջանի պահանջներն ընդունելուց հետո երկրում կսկսի քաոս, ու իշխանության համար կդառնա անվերահսկելի․ Աբրահամյան Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Փոխնախարար Խզմալյա՜ն, դու սուտ ես խոսում, պաշտոնավարման ընթացքում մի անգամ ոտք չես դրել «Գոյ» թատրոն. (տեսանյութ) Փաշինյանը որ նորի՞ց հիստերիկանա, դրա համա՞ր գնանք քննարկումներին, որ էլի պետական գաղտնի՞ք բացահայտի. Տեսանյութ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. (տեսանյութ)
Հարցում

Մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված ԵԽ-ի կոչին․ Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի՝ Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ տարածված մեկնաբանության մեջ․

«Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։

Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված:

Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:

Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան:

Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:

Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan