Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
![](/timthumb.php?src=/disc/18-03-23/0d0462eca0591141b91206b597c6b757.jpg&w=708)
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուն ուրբաթ՝ մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդիական թեմաներ։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։