Պուտինը Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված միջոցառումները
![](/timthumb.php?src=/disc/17-03-23/5f9eb78715c6fd1840c0f0421145e03d.jpg&w=708)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ համաձայնագրերին համահունչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։