Եգիպտոսի նախագահը ժամանեց Երևան
![](/timthumb.php?src=/disc/28-01-23/07e66c494b122101c7d9607e525048b5.jpg&w=708)
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան: Քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում: