Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղեկցել են մարդասիրական բեռներով շարասյունը
![](/timthumb.php?src=/disc/23-01-23/009b91365cbc5b61c0028472257c6e66.jpg&w=708)
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու բանակցային գործընթացը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Գորիս-Ստեփանակերտ երթուղին ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։