Ադրբեջանն անջատվել է Իրանից ղաջար թագավորների բանիմաց չլինելու պատճառով. Ալի Ֆադավի
![](/timthumb.php?src=/disc/08-12-22/6e7e0cd8d3eb12efa32c47a4c6a28db3.jpg&w=708)
Ադրբեջանն անջատվել է Իրանից ղաջար թագավորների բանիմաց չլինելու պատճառով։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին, գրել է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամ-ալիքը։
«Ադրբեջանի ժողովուրդը շիադավան է, որը չի կորցրել իր իսկական շիական համոզմունքները կոմունիստների 70-ամյա կառավարման ճնշման տակ։ Որպես կանոն, պետք է լինի կառավարություն, որը հատուկ ուշադրություն պետք է դարձնի Ադրբեջանի այդ շիա մեծամասնությանը»,- ասել է Ֆադավին։