Էրդողանը հայտարարել է մինչեւ 2023-ի ավարտը թուրքական ԱԹՍ-ի արտադրության մասին
![](/timthumb.php?src=/disc/27-11-22/cb6a807c42c7a606a7af9e31f1836322.jpg&w=708)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է մինչեւ 2023 թվականի ավարտը թուրքական «Բայրաքթար Քըզլելմա» անօդաչու կործանիչի արտադրությունը սկսելու մասին։
«Կըզլելմա հայրենական անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականի վերջին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Anadolu լրատվական գործակալությունը։