ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր
![](/timthumb.php?src=/disc/25-11-22/40ced20df1fd06e4da11455341b3dcf5.jpg&w=708)
Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Իլհամ Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետերի բրյուսելյան հանդիպման արդյունքների շուրջ»,-ասվում է հաղերդագրության մեջ։