Այսօր՝ 07 հունիսի 2023թ., 00:00
Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը․ «Հրապարակ» ԱԺ-ում ամառն արտահերթ նիստեր կլինեն Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ Ամենահակառուսական ներկայացուցիչը մեկնում է ՀԱՊԿ նիստին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան Շրջափակված Արցախում հարսանիք է եղել Արսեն Թորոսյանը դիմել է Ներքին գործերի և Առողջապահության նախարարներին ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում Հոգեբանը պատմել է, որ չիպսերի ընտրությունը խոսում է մարդու բնավորության մասին Ավստրալիայում բացահայտել են գեկոնների նոր տեսակ՝ փսիխոդելիկ աչքերով Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել Ո՞վ է կամակատար դատավորը Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ Պաշտոնյաներից մեկի որդու մոտ 240 պարկ թմրանյութ են հայտնաբերել 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի ձեռք. Վարդան Ոսկանյան Փաշինյանն այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն է ստեղծում Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ» «Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին Անհապաղ վերանայել ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի որոշումը. հայտրարություն Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ ցնցված է Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ» Ուկրաինան ԱՄՆ-ին չի ասել հակահարձակման ստույգ օրը. NYT Արքայական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստեր ծննդյան օրը Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է․ Վրթանեսյան Հայաստանում ծնելիության աճ է նկատվում Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս Ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է. Արամ Ա Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները Հացի, թարմ կաթի, պանրի գներն աճել են Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ Բժիշկները ներկայացրել են ծանր էպիլեպսիայի բուժման նոր մեթոդ Գիտնականները մոտ են բացահայտելու այն հիվանդների վիճակը, որոնք պատմել են, թե ինչ տեսել են կոմայի մեջ Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է (տեսանյութ) Ո՞ր Android սմարթֆոններն առաջինը կստանան ինտեգրված ChatGPT Օրական քանի բաժակ թեյն է անվտանգ օրգանիզմի համար Աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունն ապրում է Լուիզիանայում (տեսանյութ) Կալիֆորնիայի ափի մոտ ամբողջովին սպիտակ ռիսո դելֆին են հայտնաբերել Գիտնականները բացահայտել են քարե դարի տարօրինակ առարկաների հանելուկը ԱՄՆ-ում վայրի բնության պաշտպանները փրկել են սովից մեռնող արջին Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան Այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը․ Լիլիթ Գալստյան Ղրղըզստանում ձերբակալվել են պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողները Աշխարհաքաղաքական դերակատարները պետք է իմանան՝ չենք հրաժարվելու մեր սկզբունքից՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Բաբայան Վարդավառի լճում կան անկած ձկներ․ նմուշառումն ուղարկվել փորձաքննության Որքա՞ն գումար է ծախսել ԱԳՆ-ն 2022-ին և ինչի վրա․ ԱԺ քննարկումը Ստեփան Հովհաննիսյանը ժամանակ է խնդրել Հայաստանի հավաքականում խաղալու մասին մտածելու համար
Հարցում

Բաքվի ցինիկ եւ լկտի պատասխանը կարող է նվերի վերածվել մեզ համար

Աշխարհաքաղաքականությունը մի կողմ, առանձին ազգերի, ժողովուրդների մտածողությունն ու հատկանիշները մի կողմ: Ադրբեջանցուն լավ ճանաչողները վստահ էին, որ Իլհամ Ալիեւը չի կարող իրեն զսպել, եւ չի կարող հերթական անգամ չկատարել Անկարայից եկող հրահանգները, եւ օգտվելով Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններից, չի փորձի բարելավել դիրքերն Արցախում, միաժամանակ շանտաժի ենթարկելով Ռուսաստանին՝ դնելով նոր պահանջներ:

Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց բնորոշ այս գծի պատճառով շատ են տուժել, բայց եղել է, որ նաեւ շահել են: Տուժել են, երբ հակառակ կողմում միտք է եղել, համախմբված եւ վճռական գործողություններ, շահել են, երբ հակառակ կողմը ոչինչ չի արել կամ հույսը դրել է միայն այլ ուժերի, բայց ոչ իր վրա:

Այն, որ Արցախում մարտի 8-ից սկսած ադրբեջանցիների գործողություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնհայտ էր: Բաքուն մի կրակոցով ցանկանում է երկու նախաստակ սպանել՝ Արցախը վերջնականապես զրկել հայ բնակչությունից, միաժամանակ դուրս մղել Հարավային Կովկասից Ռուսաստանին: Իհարկե, վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, որ այս գործողություններն ուղղորդվում են Անկարայից, իսկ նրանցն էլ այն կենտրոնից, որն այսօր խնդիր է դրել թուլացնել եւ խեղդել ռուսաստանյան պետությունը:

Ռուսաստանում այս ամենը հասկացան եւ հանդես եկան ավելի քան պարզ հայտարարությամբ, որն ուղղված էր եւ Բաքվին, եւ Անկարային: Կրեմլից ադրբեջանցիներին եւ թուրքերին մեսիջ ուղարկեցին. մենք քաջատեղյակ ենք, որ ձեր գործողություններն ուղղված են նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ:

Թուրքիան իր դեմքով խուսափում է Ռուսաստանի դեմ որեւէ գործողություն իրականացնելուց, անգամ փորձում է ստանձնել միջնորդի դեր, միաժամանակ Ադրբեջանին որպես գործիք օգտագործում՝ Մոսկվային հարվածելով թիկունքից:

Այս ամենը տեսնում են Մոսկվայում, եւ Ուկրաինայում պատերազմական գործողության ավարտից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն անպայման պետք է բացատրություններ տան, եւ ոչ միայն: Ու այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ դրանից ի՞նչ ենք շահելու մենք: Իհարկե, մենք կկարողանանք մեծ օգուտ քաղել, եթե Հայաստանում ունենանք իշխանություն, որը հանդես չի գա վախի դիրքերից, որը կհասկանա եւ կգիտակցի, թե որն է Հայաստանի իրական շահը, որը չի հրաժարվի Արցախից եւ նրա անվտանգության երաշխավորությունից, որը խաղաղության դարաշրջան չի բացի մի երկրի հետ, որը չի թաքցնում, որ իր նպատակն Արցախը ոչնչացումն է, վերացումը:

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ոչ այնքան ուսումնասիրության է արժանի Արցախում կատարվող իրադարձությունների վերավերյալ ՌԴ պաշտպանության նախարարության եւ արտգործնախարարության հայտարարությունները, որքան դրան հաջորդած ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը:

Ստիպելով Ադրբեջանին անել նման հայտարարություն, Թուրքիան պարզապես այրեց իր հովանավորյալ երկրին: Արդրբեջանը վառվեց:

Միայն այն, որ Ադրբեջանը համարձակվել է նման տոնով պատասխանել, անգամ դասեր տալ Կրեմլին, պաշտոնական Բաքվի համար ծանր, մեղմ ասած, ծանր հետեւանքներ են ունենալու, անկախ Արցախի խնդրից եւ հայ-ռուսաստանյան հարաբերություններից:

Ավելին, Ադրբեջանն իր այս հայտարարությամբ ոչ միայն պատասխանեց, հակադարձեց, դեմ դուրս եկավ Ռուսաստանին, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, կոչ անելով այլեւս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը, քանի որ այն այլեւս գոյություն չունի:

Դժվար է ասել, թե ինչ հաշվարկներով առաջնորդվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը գնալով այս քայլին, բայց այսքան ցինիկաբար, այսքան լկտիաբար ամբողջ աշխարհի առաջ հայտարարել, որ նպատակը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումն է, իր հայ բնիկ բնակչությամբ, առնվազն արկածախնդրություն էր:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մենք Ադրբեջանի հայտարարությունը պետք է բռնեինք եւ թափահարելով շարժվեինք առաջ: Մենք արդեն այս րոպեից, այս վայրկյանից պետք է Ուկրաինայով ամբողջովին տարված աշխարհին հանգամանորեն բացատրենք, թե որն է Ադրբեջանի նպատակը, օգտագործելով հենց նույն Ադրբեջանի վերոհիշյալ հայտարարությունը:

Ամփոփելով մեկ անգամ եւս ընդգծենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի հանձնարարությամբ ոչ միայն դասեր տվեց, նկատողություն արեց Ռուսաստանին, այլ նաեւ նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ասաց՝ իմ նպատակը Արցախի հարցի լուծումը չէր եւ չէ, այլ Արցախի եւ այնտեղ ապրող հայ ժողովրդի բնջանջումը, հայկական բոլոր պատմաճարտարապետական կոթողների վերացումը կամ աղվանացումը:

Եթե մենք այս ամենից չօգտվենք, ուրեմն...

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan