Լողավազան, մերսում և համեղ ուտելիք. Կալիֆոռնիայում շների համար 5 աստղանի հյուրանոց է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում շների համար հյուրանոց է բացվել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 5-աստղանի հյուրանոցի սենյակներում երկտեղանի մահճակալներ կան, որոնցից յուրաքանչյուրը համալրված է վեբ-տեսախցիկով, որպեսզի շների տերերը կարողանան հետևել նրանց:
Նշվում է, որ մարզասրահում մարզված ու հոգնած շների համար հանգստացնող մերսում է առաջարկվում, ինչպես նաև՝ մենթոլով ցեխի վաննա:
Յուրահատուկ հյուրանոցում ուշադրություն են դարձնում նաև հյուրերի սննդին. նախաճաշին այստեղ փափուկ թխվածքաբլիթ, տարբեր տեսակի աղանդեր ու հունական յոգուրտ են մատուցում, իսկ ընթրիքին՝ տապակած հավ, շոգեխաշած հնդկահավ ու կարտոֆիլի խյուս:
Դրանից բացի, հյուրանոցում կարելի է շների համար երեկույթներ անցկացնել, այդ թվում՝ հարսանիքներ ու ծննդյան տոներ: Հյուրանոցում ապրելու մի օրի արժեքը 100 դոլար է:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից