Հայաստանի կորստի հավանականությունը և քաղաքական տեխնոլոգիաները. Անդրանիկ Թեւանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Հայաստանի կորստի հավանականությունը եւ քաղաքական տեխնոլոգիաները» վերտառությամբ: Գրառման մեջ Թեւանյանը նշել է երբ ադրբեջանական զինվորները հայտնվեցին Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա, մտան մեր գյուղացիների տարածքներ, սյունեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրավունքները, իսկ Երեւանում ոմանք դեռ քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պետք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրեւին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։ Գրառումը՝ ստորեւ.
«Երբ սեպտեմբերի 27–ին լուր ստացվեց, որ ադրբեջանաթուրքական զույգը սկսել է պատերազմ ու մի քանի դիրք վերցրել, շատերը հանգիստ էին։ Նույնիսկ Ստեփանակերտն էր հանգիստ։ Չէ՞ որ Արցախի հարավը շա՜տ հեռու էր թվում։ Դե իսկ երեւանցին մտածում էր, որ «Հաղթելու ենք» կարգախոսը, եթե «հեշթեգ» սարքի ու «լայքի» Արծրունի ասածները, ապա վե՛րջ, կմտնենք Բաքու, կամ առնվազն՝ Գետաշեն։
Երբ Արցախի հարավն ընկավ ու թուրքը մոտեցավ Հադրութին, Ստեփանակերտն իրար խառնվեց, իսկ Սյունիքում ամեն ինչ հեռու էր թվում։ Էլ չասած Երեւանի մասին։ Երեւանում ստի քարոզչությունը հասել էր գագաթնակետին՝ զգետնում էինք ու զգետնում։
Երբ Շուշին ընկավ, ու մենք Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ եւ «Հաղթելու ենք» կարգախոսը լայքելով կապիտուլացվեցինք, Սյունիքը մի փոքր ցնցվեց նոյեմբերի 9–ի համաձայնագիրը կարդալով։ Երեւանում միայն մի խումբ մարդիկ շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում։ Մնացածների համար Սյունիքը եւ առավելեւս Արցախը շա՜տ հեռու էին թվում։
Երբ ադրբեջանական զինվորները հայտնվեցին Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա, մտան մեր գյուղացիների տարածքները եւ նստեցին Կապանի գլխին, սյունեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրավունքները, իսկ Երեւանում ոմանք դեռ քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պետք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրեւին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։
Ես կիսում եմ շատերի դիտողությունները, գնահատականները հարթակի կազմի եւ պայքարի մարտավարության վերաբերյալ։ Ինքս էլ շատ բան այլ կերպ կանեի, բայց պետք է գլխավորը տարբերել երկրորդականից։
Հետո այնպես չլինի, որ քննարկենք, թե թուրքը մտել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, բայց ոչինչ, «զատո» Երեւանի կենտրոնը, Արաբկիրը եւ մասիվները դեռ մեր տիրապետության տակ են․․․»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը