Սինվոլիկաները չեն պարտադրում, հուշում են.
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Ամիսներ առաջ երբ Աննա Հակոբյանը Քարավաճառում, Դադիվանքում, Տիգրանակերտում, Շուշիում ֆոտոսեսիա էր անում և ողողում համացանցը, չէինք հասկանում, որ դա իր մեջ մեսիջ էր պարունակում: Մենք անուշադիր էինք այդ թեմային, քանզի մենք չէինք կարող ենթադրել, որ ընդամենը օրեր անց կսկսվի պատերազմ և այն վայրերում, որտեղ ֆոտոսեսիա էր անցկացրել Աննա Հակոբյանը, կհանձնվեն թշնամուն:
2018թ «թավշյա հեղափոխության» օրերին, երբ մարդկան տների մոտ դատարկ դագաղներ, ծաղկեպսակներ էին դնում և սև ժապավեններ կապում, աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս ծանոթս, անհանգստացած էր, ասաց «Սա սատանիզմ է, չի կարելի, այդ դատարկ դագաղները մի օր կլցվեն: Աղետ է լինելու»: Ես թերահավատ էի, լսեցի, անցավ գնաց, մոռացա:
Երեկ Նիկոլ Փաշինյանը աղջկա հետ գնացել էր Տավուշի մարզ և լուսանկար հրապարակել: Հիշեցի ծանոթիս ասածը, սկսեցի համացանցում փնտրել սինվոլիկաների մասին նյութեր: Գտա: Գիտե՞ք, 2018 թ. Հուլիսի 27-ին երբ կեսգիշերից անց դատարանում ՀՔԾ-ի պահանջով Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումն էր հրպարակվում, այդ նույն պահին աշխարը հետևում էր լուսնի խավարմանը, որը համաշխարհային մամուլը անվանեց «Արյունոտ լուսին»: Հիմա կարելի է հստակ պնդել, Արցախի հանձնման գործընթացը սկսվեց «Արյունոտ լուսին» խավարման օրը և հենց այդ պահից:
Իսկ այսօր արդեն գրում են, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը հրահանգվել է Տավուշի մարզի որոշ տարածքներից հետ քաշվել, դրանք Ադրբեջանին հանձնելու համար: Ակամա հիշեցի երեկվա՝ Տավուշից արված Նիկոլի լուսանկարը:
Հ.Գ. Չէ, չեմ գժվել, ուղղակի փաստերը համադրեք ու իմ պես «գժվեք»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը