Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Կարծիք

Թշնամին դիմացդ է, իսկ դրանք՝ քո թիկունքում, ու թիկունքիցդ են խփում․ Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Քանի դեռ չենք ուզում ընդունել դառը ճշմարտությունը, կապրենք քաղցր ստի մեջ։ Ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել․ այդ տեսակը նոր չի առաջացել, ոչ էլ երկուս ու կես տարի առաջ։ Միշտ եղել է․ հազար տարի առաջ, հարյուր տարի առաջ։ Երեսուն տարի առաջ դրանք ասում էին․ «Մեր ինչին է պետք Արցախը», հետո ասում էին․ «Արցախը տանք՝ պրծնենք», հիմա ասում են․ «Լավ էր, տվինք՝ պրծանք»։ Ասում էին «Արցախը թող արցախցիները պաշտպանեն», հիմա ասում են «Սյունիքը թող սյունիքցիները պաշտպանեն»։

Այո, ասում են ու դեռ ինչեր են ասելու։ Ձևեր մի թափեք, թե չեք լսում, ձեզ մի մխիթարեք, թե դրանք եզակի դեպքեր են։ Հոգնակի են։ Պարզապես նախկինում դրանք կիսաբերան էին ասում, հիմա՝ բարձրաձայն։ Պարզապես նախկինում դրանք պետության վրա ազդելու հնարավորություն չեն ունեցել, հիմա՝ ունեն։ Հիմա պետությունն իրենք են ու դրա համար էլ պետություն չունենք։

Պարզապես նախկինում դրանց ուզեցել են ու կարողացել են օգտագործել, բայց չեն էլ մտածել հենվել դրանց վրա։ Հիմա համ օգտագործում են, համ էլ հենվում են։ Հիմա դրանք իշխանության ամենահավատարիմ հենարանն են։ Որովհետև իշխանությունն ու դրանք նույն «նյութից» են, նույն «որակն» են, նույն տեսակն են։ Ու այդ տեսակը ներքին ոչ մի տարանջատում չունի՝ ոչ կրթական, ոչ տարիքային, ոչ ունեցվածքի, ոչ էլ՝ որևէ այլ։ Դրանց դեպքում կապ չունի քանի դասարան կամ քանի համալսարան են ավարտել, կապ չունի որտեղ և որպես ինչ են աշխատել կամ աշխատում։ Դա նույն անազգ ու անհայրենիք, անաստված ու անմշակույթ, անինքնասեր ու անբան, պոռոտախոս ու դատարկամիտ, խարդախ ու «գցող», դասալիք ու վախկոտ, անտարբեր ու անպատասխանատու, չար ու նախանձ, անմիտ ու մեծամիտ, անինքնասեր ու օտարասեր, չտես ու անկուշտ, նենգ ու բամբասող, չմահավան ու ինքնահավան զանգվածն է, որը դարերի ընթացքում ոչ մի կապ չի ունեցել ու հիմա էլ չունի ազգի ոչ պատմության, ոչ մշակույթի, ոչ հավատքի, ոչ ձեռքբերումների, ոչ հաղթանակների հետ։ Դրա համար էլ այդ ամենի ոչ արժեքը գիտի, ոչ էլ այդ ամենն իր համար արժեք կարող է դառնալ։ Ու դրանք իրենց կերպարով ու նմանությամբ էլ իշխանություն են ուզել միշտ։ Ու հիմա ունեն։

Ու կապ չունի, թե որտեղ են դրանք ապրում՝ Երևանում, Լոսում, Մոսկվայում, Փարիզում։ Որովհետև ամենուրեք ապրում են նույն կյանքով, նույն կենցաղով, նույն արժեհամակարգով՝ հոգու նույն դատարկությամբ։ Ու կապ չունի, թե ինչ լեզվով են խոսում կամ գրում՝ որովհետև կապ չունի, թե ինչ լեզվով են հայհոյում կամ անիծում, ինչ լեզվով են սուտ կամ ատելություն տարածում։ Ու վճարն էլ ամենուրեք նույնն է՝ 30 արծաթին համարժեք դրամ, դոլար, ռուբլի, եվրո, մանաթ․․․

Ես չգիտեմ՝ դրանք շատ են, թե քիչ։ Բայց գիտեմ, որ դրանք ազգի ու պետության գոյության ու զարգացման ամենավտանգավոր խոչնդոտն են։ Պարզապես թշնամին դիմացդ է, իսկ դրանք՝ քո թիկունքում, ու թիկունքիցդ են խփում։ Ու ասեմ նաև, որ դրանք իրենցից տարբերվողներին ատում են, գուցե ավելի, քան թշնամին է ատում մեզ։

Հիմա Հայաստանում իշխանության համար պայքար չէ, այլ տեսակների պայքար։ Որ տեսակը կհաղթի, այդպիսի պետություն էլ կունենանք։ Ավելի ճիշտ, կամ պետություն կունենանք կամ չենք ունենա»։