Գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել. Արտակ Թովմասյան
Այսօր համազգային սգո օր է. մեր եռագույնն իջեցված է, մեր հոգին` նվաղած, տխրությունն ու ցավը` մեր ժողովրդի սրտում, որովհետեւ տղերքը չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկական ու ազգի նվիրյալ տղերքը, որոնք հավերժացան, որ հայրենիքը կանգուն մնա։ Վշտակցում եմ այս անողոք պատերազմում հերոսաբար զոհված մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին:
Սիրելի՛ որդեկորույս հայրեր ու մայրեր, այս պատերազմից հետո գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել, մենք` գուցե, բայց նրանք` երբե՛ք։ Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի փախչել։ Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա։
Եւս մեկ անգամ իմ խոնարհումն եմ հայտնում Ձեր որդիների առջև ու քանիցս կրկնում՝ քրիստոնյա արժեքներով ապրող հայ լինելը հպարտություն է, իսկ այդ հայը պարտվել չգիտի։
Ամուր եղե՛ք, Դուք մենակ չեք»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը