Գերագույն գլխավոր ստահակը, պատճառաբանելով իր «մնացումը», միայն մեկ փաստարկ ունի․Ռուբեն Մելիքյան
Գերագույն գլխավոր ստահակը, պատճառաբանելով իր «մնացումը», միայն մեկ փաստարկ ունի՝ «ժողովրդի իշխանությունը» հանկարծ չտուժի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, գրել է․
«Գերագույն գլխավոր ստահակը, պատճառաբանելով իր «մնացումը», միայն մեկ փաստարկ ունի՝ «ժողովրդի իշխանությունը» հանկարծ չտուժի։ Էդքան բան։ Չի ասում՝ ես պատասխանատու չեմ ազգային աղետի համար, որովհետեւ իհարկե պատասխանատու է։ Չի ասում՝ էսպես-էսպես կանենք՝ գոնե կկանգնեցնենք ազգային գահավիժումը, որովհետեւ չի կարող։ Չի ասում՝ էսպես-էսպես կանենք՝ գոնե մի քիչ հետ կբերենք կորցրածը, որովհետեւ չեն հավատա։
Տակը մնաց «ժողովրդի իշխանությունը»։
Հիմա հարց՝ ողջ հայ էլիտարիատին ու պրոլետարիատին. «ժողովրդի իշխանությունը» նպատա՞կ է, թե միջոց։
Եթե նպատակ է (ինչպես պնդում է գերագույն գլխավոր ստահակը), ապա դուք պիտի ազնիվ լինեք եւ համաձայն լինեք ամեն րոպե ձեր «տանը հյուրընկալել» սուր դանակով թուրքին, եւ խռխռացնելիս՝ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ԶԱՏՈ Հայաստանում «իշխանությունը պատկանում է ժողովրդին!!!», եւ ընդունեք, որ սուր դանակը գեղեցիկ սահում է ձեր պարանոցի շրջանում ամենայն լեգիտիմությամբ։
Եթե կողք ենք թողնում լիրիկան, հենց սա՛ է նշանակում զատո «իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզը։
Իսկ եթե «ժողովրդի իշխանությունը» սոսկ միջոց է, ավելի լավ ապրելու, ավելի երջանիկ դառնալու միջոց է, ապա ինքներդ գնահատեք՝ պիտանի միջոց է՞, թե ո՛չ։ Ո՞չ։ Բա այդ դեպքում ի՞նչ փաստարկով է մնում գերագույն ստահակը։ Ինչու՞ ես հանդուրժում նրա «մնացումը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը