Կոչ ենք անում օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում. Ոստիկանության պահեստազորի գնդապետների կոչը
ՀՀ ոստիկանության հարգելի գործընկերներ, կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում եւ զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։ Այս մասին հայտարարություն են տարածել Ոստիկանության նախկին աշխատակիցները։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.
Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։
Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում եւ զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։
Հիշե՛ք
Հայրենիքի առջեւ ունեցած մեր սուրբ պարտքի օրհնանքն ու նզովանքը որոշելու են միմիայն մեր սերունդները։
Իմաստություն եւ ողջախոհություն բոլորիս։
Հարգանքով՝
Պահեստազորի գնդապետներ՝
Արշավիր Գեւորգյան
Արա Կարապետյան
Հայկ Քոչինյան
Էրիկ Շարմազանով
Հակոբ Աբրահամյան
Տիգրան Չալյան
Վազգեն Հարութունյան»,- ասվում է հայտարարության մեջ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը