Սրանք լրիվ անմեղսունակ են. Էդգար Ղազարյան
Սրանք, կարծես թե, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մեր իրականության մեջ, ամենքն իր տեղից դեռ հետագա աշխատանքի ծրագրեր է մշակում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.
«Այսօր պարզեցի, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանցակցության հետևանքով Արցախը թշնամուն հանձնած և Արցախի նախագահի բարձր պաշտոնն ապականած «ապուշի ժպիտ» արտահայտության բացառիկ օգտատերը, հետևելով իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օրինակին, արգելափակել է ինձ ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր տիրույթում՝ զրկելով ինձ իր այսօրվա «ծրագրային ուղերձ»-ի ցնդաբանությունները մեկնաբանելու հնարավորությունից։
Սրանք, կարծես թե, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մեր իրականության մեջ, ամենքն իր տեղից դեռ հետագա աշխատանքի ծրագրեր է մշակում։ Սա, հավանաբար, մոռացել է, որ ինքը նախագահ ընտրվելուց ծրագրեր արդեն ներկայացրել է և, համաձայն այդ ծրագրերի, պետք է զարգացներ Արաքսի հովիտը, Շուշին դարձներ Արցախի վարչական կենտրոն, Հադրութում զարգացներ գյուղատնտեսությունը և այլն։
Սրանք լրիվ անմեղսունակ են։ Մենք սրանց ո՞նց բերենք իրականություն և բացատրենք, որ ջնջվեն մեր կյանքից և չհիշեցնեն մեզ իրենց ավելորդ գոյության մասին։ Գուցե այդ դեպքում մենք կունենանք ավելի քիչ զոհեր, ավելի քիչ գերիներին, ավելի քիչ տարածքային կորուստներ և ավերածություններ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը