Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն Ժամանակ առ ժամանակ անձրեւ Վարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետ Ձեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ Հովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիր ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից

Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ
Հայաստան

Ռազմական տրիբունալ, թե՞ գործող դատարաններ

Պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր այսօր մտել է յուրաքանչյուրի տուն։ Մենք ունենք բանակցությունները փակուղի տանելու, երկիրը պատերազմի առջև բացելու, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին մեր հարցերը, սակայն չունենք դրանց հստակ պատասխանները։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, որ արվում է պետական և ռազմական պաշտոնյաների մակարդակով ավելի է խորացնում այդ հարցերին պետական մակարդակով պատասխան ակնկալելու անհրաժեշտությունը։ Օրակարգում նման հարցեր ունենալով՝ որևէ պետություն չի կարող խնդիրներ չունենալ։

Այս հարցերի պարզաբանման համար գոյություն ունի իրավական մի քանի ճանապարհ.

Տարբերակ առաջին. Մասնագիտացված դատարանի կամ «Ռազմական տրիբունալի» ստեղծում

ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Սահմանադրության այս դրույթը հնարավորություն է ընձեռում առանձին հարցերի շրջանակի քննությունը իրավազորել մասնագիտական դատարաններին, որոնց համար կարող է սահմանվել գործերի քննության առանձին կարգ։ Մասնագիտացված դատարանի կամ տրիբունալի ընդդատությանը կարող են վերապահվել պետության անվտանգության և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առանձին հանցագործություններ։ Մասնագիտական դատարանի համար կարող են սահմանվել դատավարական առանձին ընթացակարգեր։ Դատարան ստեղծելու և նրա իրավասությանը վերաբերող հարցերը պետք է սահմանվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով։

Տարբերակ երկրորդ. Առկա դատարական համակարգ

Բազմաթիվ ռազմական և պետական պաշտոնատար անձանց կողմից բարձրացվել են հարցեր, հնչեցվել են հայտարարություններ, որոնք իրենցից ներկայացնում են հանցագործության մասին հրապարակային հաղորդում, և որոնց հիման վրա արդեն իսկ պետք է հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր, դառնային իրավապահների քննության առարկա։ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերը սահմանում են բոլոր անհրաժեշտ դրույթներն ու ընթացակարգերը, որոնց հիման վրա կարող է և պետք է ընթանա երկիրը պատերազմի հասցնելու և կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների վերաբերյալ բազմաթիվ գործերի քննությունը ։ Այնուհետև այս գործերը պետք է դառնան մեր դատարանների քննության առակա։ Դատական համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը այս գործերի քննության համար։ Իսկ մինչ այդ իրավապահները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցները՝ ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքը արգելելու համար։

Տարբերակ երրորդ. Պատերազմը քննող հանրային հանձնաժողով

Բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու համար պետք է ստեղծվի պատերազմը և դրա հետ կապված բազմաթիվ խնդիրները քննող հանձանժողով։ Հանձնաժողովը կարող է կոչվել «հանրային հանձնաժողով», «պատերազմի հանձնաժողով», «հասարակական տրիբունալ»։ Անկախ անվանումից այն չի կարող լինել «2016 թվականի ապրիլին ծավալված մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նման կարիկատուրային հանձնաժողով։ Այնտեղ պետք է լինեն ոլորտային մասնագետներ, փորձագետներ, ռազմական և հանրային գործիչներ։ Ընդ որում հանձնաժողովի ստեղծումը չի բացառում վերը նշված տարբերակների գոյությունը։

Անկախ նրանից, թե տարբերակներից որը կընտրվի, պետք է պարզաբանվի՝ ինչու բանակցությունները փակուղու հասցվեցին, ինչու երկիրը հասցվեց պատերազմի, ինչու ժամանակին չկանգնեցվեց պատերազմը, պետք է բացահայտվի նաև, թե ինչո՞ւ մինչ պատերազմը հետևողականորեն հեղինակազրկվեցին Արցախը ազատագրած հերոսները, պետք է պատասխանատվության ենթարկվեն 5000-ից ավելի զոհերի և անհետ կորածների համար պատասխանատուները և գերիների վերադարձի հարցում անգործություն ցուցաբերողները։ Այս հարցերը չեն կարող մնալ անպատասխան։ Առանց այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանների մենք ամեն օր կարող ենք ստանալ նոր պատերազմ։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ