Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ. Սենոր Հասրաթյան
Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի... Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է և հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի... Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: Բայց օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ: Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն որդի և հարազատ, այլև տուն ու տեղ... Նրանք այլևս անզոր են զսպելու այն ահավոր ցավը, որն օրնիբուն հետապնդում է նրանց... Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, բայց եղել ու մնում է, թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կործանման տանող անուղղելի...
Հ. գ. -Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է...»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը