Բոլորիս ճաշակով մի բան կա՝ ՀԱՅՐԵՆԻՔ
Երբ նիկոլն այսօր ասաց, որ Զանգելանի ու Կուբաթլուի հատվածում պետք է սահմանազատում իրականացվի ու հնարավոր է լարվածություն, դա նշանակում է Գորիսից Կապան հատվածը հայտնվում է թուրքի կրակի տակ։ Դե որովհետեւ մեր կամավորականների պահած դիրքերը պիտի զիջենք։
Պատերազմի ավարտից մի քանի օր անց օտարերկրյա գործընկերներիցս մեկը ինձ հետ զրույցում բառացի ասաց. «Այս անիծյալ «արյունոտ» միջանցքՆԵՐԸ Թուրքիայի բաժինն են ու շատ խնդիրներ կառաջացնեն հայ ժողովրդի համար»։ Այդուհետ, իմ հարցին ի պատասխան՝ թե ինչի մասին է խոսքը, մի ճանապարհ նշեց՝ Անգեղակոթ-Սիսիան_Գորիս-Տեղ։
Հիմա ասածս ինչ է։ Սյունիքի մարզի հետ կապված խնդիրները դեռ առջեւում են։ Դեռ հանգիստ չենք ապրելու։ Հայ ազգը պետք է ստիպի դավաճանին բացահայտել այս աղետի ողջ մասշտաբը։ Ինչու՞ չի գնում։ Էլ ի՞նչ է խոստացել։ Ու՞մ։ Ինչի՞ դիմաց։ Մենք իսկապես կանգնած ենք պետականության կորստի ու աղետի առաջ։ Այս մարդու ամեն օրը երկարացնում է մեր երկրի տառապանքները, մեծացնում դրանց չափը։ Իշխանությունը հիմա ՈՉ ՄԻ բանով չի զբաղվում։ ՈՉ մի։
Երկիր սիրող մարդիկ ձեզ եմ դիմում,
Բոլորիս ճաշակով ընդդիմություն կամ իշխանություն չենք կարող գտնել։ Ես ինքս հազար անուն կարող եմ դնել ընդդիմությանը, որի մի ներկայացուցիչն էլ ես եմ։
Հազար անուն կարող եմ դնել ցանկացած իշխանության։ Սրանց մասին չեմ խոսում, քանզի սրանք դավաճան են։ Իսկ դա խարան է, որ ջնջում է ցանկացած թերություն կամ առավելություն։
Մեր բոլորի ճաշակով մի բան կա, որ մեզ միավորում է՝ մեր հայրենիքը։ Պետք է հանուն հայրենիքի պայքարենք, որ պետություն պահպանենք, որ հետո էլի իշխանություն կամ ընդդիմություն ընտրելու շանս ունենանք։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը