Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026 Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն Ժամանակ առ ժամանակ անձրեւ Վարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններով Վարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը

Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս
Թոփ-լուրեր

Հարցազրույց, որ իրավիճակ փոխեց

ՀՀ երկրորդ նախագահ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հինգերորդ» ալիքին օրեր առաջ տված հարցազրույցը նաեւ իրավիճակ փոխեց: ՀՀ քաղաքացին, որը պատերազմական 44 օրերի ընթացքում կերակրվեց ստերով, վտանգավոր, կործանարար ստերով, լսեց եւ հասկացավ, թե իրականում ինչ է եղել: ՀՀ քաղաքացին լսեց, հասկացավ իրականությունը, սկսեց մտածել Ռոբերտ Քոչարյանի արած հարցադրումների մասին:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը լսելուց հետո նրանք, ովքեր դեռ տատանվում էին մասնակցել դեկտեմբերի 5-ի հանրահավաքին, այլեւս չտատանվեցին, հասկացան, որ յուրաքանչյուր քաղաքացի, որի համար թանկ է այս երկիրը, այս պետության ներկան եւ ապագան չպետք է անտարբեր լինի, չպետք է մնա տանը:

Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հավաքվել էին այս երկրի համար մտահոգ մարդիկ, որոնք բոլորը միասին մի ընդհանուր գործ էին անում: Նրանք չէին եկել Վազգեն վարչապետ գոռալու, նրանք չէին եկել ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար: Նրանք եկել էին հանուն երկրի փրկության:

Լսել Ռոբերտ Քոչարյանին, լսել նրա գնահատականները, նրա հարցադրումները եւ մնալ անտարբեր՝ հնարավոր չէ: «Եթե ես լինեի երկրի ղեկավար պատերազմ չէր լինի»,- Ռոբերտ Քոչարյանի այս պնդումը սթափեցրեց շատերին, վերադարձրեց իրականություն: Որդի, ամուսին, եղբայր կորցրած ՀՀ քաղաքացիները հասկացան, որ այս պատերազմից հնարավոր էր խուսափել, հնարավոր էր խուսափել զոհերից:

Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները Նիկոլ Փաշինյանի կողմից անիմաստ զինատեսակներ գնելու եւ կարեւոր զինատեսակներից հրաժարվելու մասին մարդկանց ստիպեցվին վերադառնալ իրականություն: Եւ վերադառնալու առաջին քայլը եղավ դեկտեմբերի 5-ի հանրահավաքին մասնակցելը:

ՀՀ երկրորդ նախագահը ամենաբարձր մակարդակով, պետական գործչին վայել մակարդակով վերլուծեց պատերազմական իրադարձությունները, Շուշիի կորուստի պատճառները, որ ՀՀ քաղաքացու մոտ այլեւս գրեթե հարցեր չմնացին. գրեթե բոլորն այսօր հասկացան, թե ում մեղքով մենք կորցրինգ հինգ հազար զինվորներ եւ տարածքներ:

ՀՀ քաղաքացին, վիրավորված, նեղված, վշտի մեջ թաթախված քաղաքացին կարողացավ ժպտալ, երբ վերջապես Հայաստանում գտնվեց մի մարդ, որը պատասխան հասցրեց մի քանի շաբաթ շարունակ հայերին եւ նրա ղեկավարությանը վիրավորող Իլհամ Ալիեւին: Ժպտաց, ոգեւորվեց եւ որոշեց մասնակցել հանրահավաքին: 

Սյունիքի, Արարատի, Կոտայքի մարզի բնակավայրերի ղեկավարների եւ ավագանիների Նիկոլի հրաժարականը պահանջող հայտարարություններն իրար հաջորդեցին նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ազդեցության տակ: Մարդիկ, այդ թվում նաեւ քաղաքների եւ համայնքների ղեկավարները հասկացան, թե ինչ է տեղի ունեցել: Հասկացան եւ չեն կարող անտարբեր լինել կամ հարմարվել այս իրավիճակին:

Հիմա հերթը իմքայլականներին է: Տեսնենք քանի արժանապատիվ մարդ կգտնվի, քանի մարդ հայրենիքը վեր կդասի Նիկոլից կամ նեղ անձնական շահերից: Հասկացեք, Նիկոլը ոչ միայն չի կարող, այլ իրավունք չունի երկիր ղեկավարել: Մի՞թե դուք դեկտեմբերի 5-ին չտեսաք, թե ՀՀ քաղաքացին ինչ է ուզում եւ ինչ է պահանջում:

Հադրութն ու Շուշին, Ավետարանոցն ու Բերձորը հանձնածը չի կարող երկիր ղեկավարել: Հինգ հազար մարդու սպանության թիվ մեկ մեղավորը չի կարող անգամ ամենաաննշան պաշտոնը զբաղեցնել, էլ ուր մնաց երկիր ղեկավարի:

Ռոբերտ Քոչարյանը դեռ կխոսի, գնահատականներ կտա, առաջարկներ կանի, բայց հիմա հերթը ՀՀ քաղաքացունն է: Մենք հիմա միմյանց օգնելով պետք է փորձենք մեր կորացած մեջքն ուղղել հանուն մեր զոհերի, հանուն մեր անցած ճանապարհի, հանուն վաղվա սերնդի:

Գեղամ Նազարյան

Top-News.am