Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026 Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն Ժամանակ առ ժամանակ անձրեւ Վարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններով Վարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը

Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը
Հայաստան

Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ

Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Այս մասին իր հերթական ֆեյսբուքյան քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Ես չեմ դադարելու խոսել դեռեւս այն իրականության մասին, որի մեջ մենք ապրում ենք: Եւ դարձյալ որպես պատգամ եւ ուղեցույց ուրիշ տեղ չունեմ ես նայելու, բացի Աստվածաշունչ մատյանը, Սուրբ գիրքը, որը դժբախտաբար մեզ համար շատ հաճախ եղել է ժամանակ առ ժամանակ ընթերցելու քիչ, թե շատ գեղարվեստական գիրք, երբեմն էլ նեղության մեջ կամ հիվանդության ժամանակ փորձելու ինչ-որ բան գտնել այնտեղ, նույնիսկ մոգական, կախարդական ուժ հաղորդելու եւ այդպիսով փորձելու մեր բավարարվածությունը գտնել:

Այս օրերին անընդհատ ես աղոթքի, խոկումի, մտածումների մեջ փորձում եմ հասկանալ, թե հոգեւոր բովանդակությամբ ինչ է տեղի ունեցել եւ ինչ պիտի տեղի չունենա եւ ինչպես պետք է լինի մեր կյանքի զարգացումը, եւ այդ իմաստով, այո, ես դարձյալ շեշտելու եմ եւ ասելու եմ՝ մինչեւ այն ժամանակը, երբ բոլորով անխտիր՝ մեր երկրի առաջին պատասխանատուներից սկսած, երբ մենք չընդունենք, որ պարտվել ենք: Մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք: Ես մի փոքր կանդրադառնամ, թե ինչպիսի արձագանքներ են եղել մեր նախկին խոսքերին, եւ մենք շեշտելու ենք դա՝ մինչեւ մենք չճաշակենք եւ չընդունենք խորությամբ, թե ինչպիսի վիճակում ենք գտնվում, մենք չենք կարող վերականգնումի տեսիլք ունենալ, ինչքան էլ գեղեցիկ այն ձեւակերպենք: Ո՛չ բիզնեսն է մեզ օգնելու, ո՛չ տնտեսությունն է օգնելու, ո՛չ էլ պարզ, մեծ ճառերն են օգնելու մեզ: Մեզ օգնելու է մեր ինքնագիտակցությունը, ինքնաճանաչողությունը եւ իրավիճակին ճիշտ գնահատական տալը հոգեւոր իմաստով, բովանդակությունը հասկանալ եւ այդպես փորձել առաջ շարժվել:

Մեզ նաեւ ասում են, որ աշխարհիկ գործերով մի զբաղվեք, զբաղվեք հոգեւոր գործերով եւ ազգը համախմբելով: Այո, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք: Ուրեմն պիտի դադարեցնենք բոլոր սոցիալական ծառայությունները, ուրեմն պիտի դադաերցնենք բոլոր տեսակի աջակցությունները, որոնք ձեր կարճ գլխում աշխարհիկ գործեր են»,-ասում է նա:

Նրա խոսքով` մեր ամբողջ գործունեությունը, առաքելությունը հիմնված է Աստծո պատգամի եւ խոսքի վրա, որի մեջ կարեւորագույն արժեքը՝ մարդը՝ որպես Աստծո ստեղծագործություն, ոչ թե որպես հումանիստական մոտեցում, ստեզծագործության թագն ու պսակը, որպես Աստծո հետ հաշտության գործիքը, փրկության ճանապարհորդը եւ նաեւ մարդու արժանապատվությունը բոլոր առումներով, եւ հետեւաբար, այս երկիրը մեր երկիրն է, սա կենսագրությունն է, մեր կյանքն է՝ իրա անցյալով, ներկայով, եւնաեւ ապագայով։

«Եւ այն ժամանակ, երբ այդ ծառայությունները բազում առիթներով եւ առումներով այս եկեղեցին իրականացնում է, ոչ մեկի աչքի եւ գլխի մեջ տեղ չի գտնում, որ դրանք աշխարհիկ գործեր են։ Եւ նույնիսկ այդ աշխարհիկ ասողներն են ակնկալում այդ աջակցությունը, եւ հսկայական բեռ է վերցվում հենց պետության ուսերից, որը, ես կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Այս խոսքերի համար էլ կարող եք քննադատել եւ նախատել, բայց դա այդպես է։ Եւ մենք բոլոր ծառայությունները կատարում ենք միայն ու միայն հոգեւոր բովանդակությամբ եւ արժեքով։ Հանեք մեր կյանքի ոլորտներից Աստծո ներկայությունն ու հոգեւոր բովանդակությունը, ամեն ինչ կդադարի գոյություն ունենալուց։ Այո, մենք պարտվել ենք մեղքին, եւ այս գիտակցությունը պետք է ամեն օր մեր մեջ լինի, սովորական չդառնա նորից մեր կյանքը, որովհետեւ մենք սովորական վիճակում չենք գտնվում։ Մենք կարող ենք հաղթահարել դա եւ սերնդեսերունդ ունենալ մեր փրկության ճանապարհը թե՛ երկրում եւ թե՛ երկնքում, եթե մեր հայացքները նաեւ այնտեղ են ուղղված»,- ասում է Տավուշ թեմի առաջնորդը։

Գալստանյանի խոսքով` մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։

«Ի՞նչ է նշանակում մենք պարտվել ենք մեղքին։ Որոհետեւ մեծ իմաստով հոգեւոր Հայաստանը պարտել է նոր Հայաստանին, մեծ իմաստով մարդը պարտվեց քաղաքացուն, պաշտամունքը պարտվեց ժամանցին, սեռը պարտվեց գենդերին, եւ վերջապես բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Այս սկզբունքներն են, որոնց մենք չփորձեցինք անդրադառնալ։ Ծաղրվեց, խավարամիտ համարվեց ամեն ինչ, ազգային նկարագրի տեսիլքը դարձավ հետադիմական, դարձավ ոչինչ, կոսմոպոլիտիզմը դարձավ առաջադիմական, կրթությունը դարձավ ուղղակի ինչ-որ մի բան, որը պարտավոր ենք անել դպրոցում, թե դրսում, կրթությունը չդարձավ դաստիարակություն, չդարձավ ուղղություն, նկարագիր, չդարձավ ի վերջո մարդու ստեղծագործություն։ Գիտելիքը դարձավ զուտ փող վաստակելու միջոց, ոչ թե ներդնելու, ոչ թե զարգացնելու, ոչ թե զորացնելու, այլ դարձավ ուղղակիորեն առեւտուր, մտքի վաճառականություն դարձավ։ Եւ ես, երբ այս բոլորի մասին մտածում եմ եւ մտածում էի, անդրադառնում եմ, որ մենք, ինչպես դեռ 90-ական թվականների սկզբին, երբ մուտք էինք գործում մեր անկախության պատմության այս շրջափուլը, հստակ էր մեզ համար, որ մենք դառնում ենք անապատի ժողովուրդ։ Այն պատմությունն է կրկնվում մեզ համար, երբ Աստված եգիպտական գերությունից դուրս էր բերում իր ժողովրդին։ Կհավատաք այդ պատմության ճշմարտացիությանը որպես պատմական դեպք, թե չեք հավատա, բայց դա իրականությունն է որպես ուղերձ եւ կենդանի օրինակ, եւ տեսեք զուգադիպությունը. Ամբողջ այդ անապատի պատմության մեջ, որի մեջ հիմա նաեւ մենք ենք գտնվում, մենք չենք ազատագրվել, այլ ազատագրության ճանապարհի մեջ էր մտել, եւ մենք էլ մեր անկախության հռչակումից ի վեր չենք ազատագրվել գերությունից, մենք ընթանում ենք այդ ճանապարհով։ Մենք ազատագրված լինելու տեսիլք ունենք, բայց չենք ձեւակերպել դա, ազատությունը ի՞նչ է մեզ համար, ինչի՞ց ենք ազատագրվելու։ Սա խորքային հասկացողություն է մեզ համար եւ դժբախտաբար մենք մեր բոլոր ժամանակների կառավարիչներից սկսած չձեւակերպեցինք դա։ Այնպես, ինչպես անապատի ժողովուրդն էր։ Այո, ստեղծվեցին կառույցներ, կարգվեցին դատավորներ, զանազան պատասխանատուներ այդ թափառող ժողովրդի համար, տղի ունեցան զանազան դեպքեր դավաճանության, ոչ դավաճանության, հերոսական հաղթանակների դեպքեր տեղի ունեցան, տրվեցին օրենքներ, կարգեր։ Եւ ճիշտ այդ ժամին, երբ պետք է սրբագրոծվեր ժողովուրդը եւ իր ուղղությունը որդեգրեր դեպի վերջնական ազատագրում, դեպի Ավետյաց երկիր, ժողովուրդն իր առաջնորդներով խրախճանքի մեջ էր՝ ոսկե հորթի պաշտամունք ունենալով, այսօրվա լեզվով՝ բիզնեսի պաշտամունքն ունենալով։ Ոսկե հորթը խորհրդանշում է այն բոլոր արատները, որոնք գոյություն ունեն կյանքում։ Ամբողջացնելով՝ մենք պարտվեցինք ոսկե հորթին, մոռացանք, ընդհանրապես մեր կյանքից դուրս դրեցինք Աստծո ուղղության պատգամը։ Եւ այս ճանապարհի մեջ աստվածպաշտությունը դժբախտաբար խոցվեց անձնապաշտությունից, կռապաշտությունից եւ արձանապաշտությունից։ Եւ ինչպես մեր ժողովրդի մեջ ընդունված է ասել՝ Հայկը պարտվե՞ց գոռոզ Բելին, ես ասում եմ՝ ոչ, խոցվեց գոռոզ Բելից։ Մենք 30 տարի դեգերում ենք անապատում, սա պետք է յուրաքանչյուրիս մտածումի առարկան դառնա, մենք պատրանք չպետք է ունենանք, որ արդեն Ավետյաց երկրում ենք։ Մենք հիշել ենք շատ եւ դեռ կհիշենք, եթե չմաքրվենք այդ ախտից, 30 տարի առաջ եղած մեր գերության օրերի քաղցրությունը, ինչպես այդ ժողովուրդն էր հիշում, ազատության ճանապարհի մեջ գտնվող ժողովուրդը հիշում էր դեռ իր կենցաղից պարտված լինելը։ Ազատությունը պարտվեց կենցաղին։ եւ Աստված պատգամեց՝ ասելով՝ դուք չեք տեսնելու Ավետյաց երկիրը, տեսնելու են նրանք, ովքեր ազատության ճանապարհի մեջ ձեւակերպել են եւ ընթանում են դեպի այդ ազատությունն ու ազատագրումը»,-ասում է նա։

Սրբազանի խոսքով` մեր դիմաց 10 տարի ժամանակ կա ամփոփելու մեր դեգերումները անապատում եւ հաստատելու եւ նվաճելու:

«Ամեն մարդ, ով ունեցել է գերության հիշողություն, ով ապրում է այդ գերության հիշողության կանոններով, նա մասնակցություն չի ունենալու եւ պատրաստ պիտի լինի չտեսնելու ավետյաց երկիրը։ Բայց ավետյաց երկիրը լինելու է, լինելու է մեր աղետյաց երկիրը։ Դաժան է լինելու դա չտեսնելը, այո, բայց դա անձնապաշտությունից վեր է, դա մեր հավիտենական ժողովրդի սերնդեսերունդ օրհնվելու պատգամն է։ Մենք ամիսներ շարունակ, եթե չասեմ տարիներով, անընդհատ խոսել ենք այսօրվա մասին, խոսել ենք, որ մեզ հաշտության օրակարգ է պետք։ Հաշտության օրակարգը չի նշանակում լղոզված իրականություն, ձեռքի ձեռքի տալ եւ վերջանալ, հաշտության օրակարգ նշանակում է՝ ամեն մարդ իր պատասխանատվությունը պետք է կրի դրա համար, մերձենա դրա համար։ Եւ առաջին հերթին այդ առաջարկությունը պիտի գա կառավարիչներից։ Հաշտության օրակարգը հրամայական է եղել եւ մնում եւ մնալու։ Այո, դա արյուն է պահանջում։ Աստված իրենից հեռացած ժողովրդի հետ հաշտվեց իր զավակի արյունով։ Հաշտությունը դյուրին բան չէ, դա զոհաբերություն է պահանջում, կտրվել է պահանջում բոլոր կապանքներից ու կախվածություններից։ Եւ այսօր էլ, այո, մեր իրավիճակին լուծում է անհրաժեշտ եւ այդ լուծումը այլ տեղից չի գալու, ժողովուրդը չի առաջարկելու, ոչ մեկ չի առաջարկելու այդ լուծումը, դրա պատասխանատուն պետք է լինեն մեր կառավարիչները։ Մենք ամիսներ առաջ նշեցինք ամիսներ առաջ, որ նշան մի փնտրեք տարբեր ձեւերով, մի փորձեք Աստծուն, նա ասում էր՝ այդ նշանը դաժան է լինելու, հնարավորությունը տվել է մեզ Աստված, այդ նշանի մեծագույն արտահայտությւնը մեր հաշտությունն է, որովհետեւ տունը որ մեջտեղից բաժանված է, դա սատանայից է եւ ավերակ է դառնալու։ Լղոզված խոսքեր չեն եկեք հաշտվենք, դա բոլորի պատասխանատվությունն է պահանջում, առանց մեղքը բարդելու ուրիշի վրա։ 30 տարի մեղադրել ենք բոլորին, բացի մեզնից։ Բոլորը ուրիշի աչքում մեղավոր են, բա ձե՞ր մեղավորությունը։ Պայմաններն են մեղավոր, հանգամանքներն են մեղավոր, աշխարհաքաղաքական վիճակներն են մեղավոր, սահմանների փակ լինելն է մեղավոր, նախկիններն են մեղավոր, ով ասես՝ մեղավոր է, ոչ ոք չասեց՝ ես եմ մեղավոր։ Հիսուսը ինքը վերցրեց բոլորի մեղքը իր վրա մարդկության հետ հաշտվելու համար։ Սա բացակայում է մեզ մոտ, որոհետեւ մեզ համար հավատքը կենդանության համար շատ քիչ աղերս ունի, այն մեզ համար պաշտամունքի մաս է կազմում երեւի, ավանդության մաս է կազմում»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդը ամփոփեց քարոզը ասելով, որ այս պատերազմը միջադեպերից մեկն էր, որ մեզ դաժան կերպով կանգնելու միջոց, հնարավորություն է տվել՝ հասկանալու, խորությամբ վերագնահատելու եւ ընթանալու դեպի ավետյաց երկրի տեսիլքը։

«Եւ այս պատճառով ինձ համար ամենասիրելի, մարգարեական, ցեղասպանության օրերից հետո գրված մեծագույն մարգարեությունը, որը մեզ համար ամենօրյա խորհուրդ պիտի լինի, վահան Տերյանի գրած տողերը, որոնք գրվել էին ցեղասպանությունից հետո տարաբախտ դարձած ժողովրդի համար եւ երբեք դադարեց ճշմարտություն լինելուց եւ նաեւ այս օրվա համար են՝ ասելք, որ «որպես փյունիք կրակից կելնես, կելնես նոր, գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ՝ որպես լույս, լեռն է մեր կանգուն»։ Դա պիտի լինի մեր ճանապարհը, բայց առանց հպարտության, այլ խոնարհումով, գիտակցությամբ, զղջումով,ապաշխարությամբ, արդեն իսկ մեր հերոս եղբայրների արյունը՝ որպես ապաշխարության, սրբագործման ճանապարհ, մեզ համար հեղվել է ընթանալու դեպի ավետյաց երկիր եւ պատրաստ լինելու նույնիսկ չտեսնեու այդ ավետյաց երկիրը, բայց պատրաս լինելու ծառայելու այն տեսնելու համար»,-հավելեց նա։