«Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի թաքֆիրի ահաբեկիչներին և սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունը». ԻԻՀ ԶՈՒ
Իրանի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկու կողմերին էլ հարգում են։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով khabaronline-ը, Շեքարչին նշել է. «Քանի որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունի, Իսլամական Հանրապետության համար իր սահմանների և սահմանամերձ շրջանների քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է։ Երկու երկրները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ Իրանի նկատմամբ ամենափոքր ոտնձգությունն էլ վճռական արձագանքի է արժանանալու։ Ցանկացած տեսակի սպառնալիքին դիմակայելու համար մենք շատ լավ պատրաստվածություն ունենք։ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում»:
Նա ընդգծել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։
«Մյուս կարևոր հանգամանքը սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունն է, մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում այդ ռեժիմի բազաներ ստեղծվեն։ Այդ երկու հարցը մեզ համար շատ սկզբունքային է, հակամարտող երկրներն այդ խնդրին պետք է լրջորեն ուշադրություն դարձնեն։ Հակառակ դեպքում՝ դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների ներկայության համար տեղ է բացում, և Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դիմակայելու է այդ չարագործ երևույթներին»,- շեշտել է Իրանի ԶՈՒ խոսնակը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...