«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը․․․». Սեյրան Օհանյան
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։
«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։
168.am–ի հետ զրույցում ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը շեշտեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ ռազմաճակատի մասին տեղեկություններ ստանալու համար խնդրեց հետևել պաշտոնական աղբյուրներին:
«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Ինձ մոտ գտնվող ընկերներիցս մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք 168.am–ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությոնների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ավելի վաղ ասել էր, որ պետք չէ զարմանալ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերից, կեղծքի տարածելը բնորոշ է այդ երկրին. «Փառք Աստծո, Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է, նա ներգրավված է Շուշիի պաշտպանության գործողություններում։ Երբ ադրբեջանական քարոզչամեքենան այդ լուրեը տարածեց, դրանից 4-5 ժամ հետո ես ևՍեյրան Օհանյանը Ստեփանակերտում շատ բովանդակալից մի շարք քննարկումներ կատարեցինք։ Սեյրան Օհանյանը ողջ և առողջ է․ նա շարքերում է»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է