Ակնհայտը հերքելը սովորական պրակտիկա է Թուրքիայում
Ֆրանսիայում վստահ են, որ Փարիզին ուղղված Թուրքիայի նախագահի կշտամբանքները հանգեցրեցին Եվրոպայում՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ավստրիայում, ահաբեկչությունների եւ անկարգությունների, գրում է «Կոմերսանտ»-ը:
Որպես Անկարայի դեմ միջոց Ֆրանսիայի նախարարների խորհուրդը չորեքշաբթի որոշում կայացրեց երկրի տարածքում «ռազմականացված եւ ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» շարժման» արգելման մասին: Փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիայի տարածքում հայտնաբերվել են «Գորշ գայլերի» մարզման ճամբարներ: Բացի այդ, նշվում է, որ շարժումը սոցցանցերում «ագրեսիվ եւ խտրական քաղաքականություն» է տարածում եւ բռնի գործողություններ ֆրանսիական քաղաքներում, այդ թվում սադրանքներ հայկական եւ քրդական սփյուռքերի նկատմամբ: Հոկտեմբերի վերջին Դիժոնում ցուցարարները բղավել են «Ալլահ աքբար» եւ հակահայկական կարգախոսներ, ինչպես նաեւ հարձակումներ գործել իրավապահների նկատմամբ: Լիոնում հայկական հուշարձանի վրա հայտնվել են «Գորշ գայլերի» գրաֆիտիներ եւ RTE հապավում (Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով):
«Հայտնի է, որ «Գորշ գայլեր» անվանմամբ շարժումը, որն արգելված է Ֆրանսիայի կառավարության կողմից, գոյություն չունի: Դա հակասական հոգեբանության վերջին դրսեւորումն է, ըստ որի՝ այդ երկիրը դիտարկում է առանձին անձանց գործողությունները այդ իբր գոյություն ունեցող կազմակերպության շրջանակում»,-այսպես է Փարիզի որոշմանն արձագանքել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Ակնհայտը հերքելը սովորական պրակտիկա է Թուրքիայում: Երբ 2015 թվականին Սիրիայում խոցվեց մեր ինքնաթիռը, եւ Օլեգ Պեշկովի սպանության համար պատասխանատվություն ստանձնեցին «Գորշ գայլերը», Անկարայում հայտարարեցին, որ ոչ մի «գայլ» գոյություն չունի»,-«Կոմերսանտ»-ին հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Արեւմտյան եւ արաբական ԶԼՄ-ները բազմիցս հիշատակում են Եվրոպայում թուրքական հատուկ ծառայությունների կողմից «Գորշ գայլերի» բջիջների օգտագործման մասին:
«Գորշ գայլեր» ուլտարաաջ երիտասարդական կազմակերպությունը ստեղծվել է 1960-1970-ական թվականներին Ազգայնական շարժում կուսակցության կողմից: Վիկտոր Նադեին-Ռաեւսկին հիշեցրել է, որ այդ ժամանակ կազմակերպության մեջ ներգրավված է եղել 200 000 մարդ, շատերին մարզել են հատուկ ճամբարներում: «Գայլերի» ակցիաների արդյունքում օրական 20-25 մարդ էր զոհվում: Հիմնական թիրախ էին դառնում ձախական քաղաքական գործիչներն ու լրագրողները: Թուրքիայում 1980 թվականին ռազմական հեղաշրջումից հետո եւ՛ «գայլերը», եւ՛ Ազգայնական շարժում կուսակցությունն արգելվեցին: Շարժման շատ անդամներ տեղափոխվեցին Եվրոպա: «Գորշ գայլերի» բջիջներ են բացահայտ գործում Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ մինչ այս ամիս Ֆրանսիայում: 1981 թվականին «գայլերից» մեկը՝ Մեհմեդ Ալի Աղջան, մահափորձ է կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ: Վերջին ամիսներին ղարաբաղյան հակամարտության ֆոնին Եվրոպայում «գայլերի» գործունեությունը կտրուկ ակտիվացել է:
««Գորշ գայլերը» երբեք անկախ կառույց չեն եղել: Նրանք սերտորեն կապված են եղել Ազգայնական շարժում կուսակցության հետ, որը հանդես է գալիս Էրդողանի գլխավորությամբ Արդարություն եւ զարգացում կուսակցության դաշնակցի դերում: Առանց այդ կուսակցության Էրդողանը չէր կարող մեծամասնություն ստանալ խորհրդարանում եւ հաղթել 2017 թվականի հանրաքվեի ժամանակ, որից հետո Թուրքիան խորհրդարանականից անցում կատարեց նախագահական հանրապետության»,-նշել է Նադեին Ռաեւսկին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...