Նախատեսվա՞ծ է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում
Ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում այս պահին նախատեսված է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին հարցին:
«Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, Մնացականյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը եղել է Ժնևում. «Աշխատանքն առօրյա է այդ առումով՝ և համանախագահների հետ: Համանախագահների հետ բոլոր մակարդակներով մեր աշխատանքները շարունակվում են ըստ անհրաժեշտության: Ամեն ինչն իրավիճակային է, մենք ունենք իրավիճակային զարգացում: Մենք հիմա հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին հայտարարության 4 կետերի մեջ»,-ասաց նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է