Լավրով. Մենք կաշխատենք թուրք գործընկերների հետ՝ Ղարաբաղում հետագա էսկալացիան կանգնեցնելու համար
Բանակցային ձեւաչափի, այդ թվում՝ դրա ընդլայնման եւ փոփոխության վերաբերյալ շատ առաջարկներ կան: Այդ թեման վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԼՂ հարցով նոր ձեւաչափ ստեղծելու առաջարկին, ըստ որի՝ առանցքային արտաքին խաղացողներ կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան:
«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական կարգավորման հնարավորության մասին դիրքորոշմանը: Երկու ժողովուրդներին դիտարկում ենք որպես բարեկամական եւ եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները: Հօգուտ բացառապես քաղաքական կարգավորման հանդես են եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները: Հենց համանախագահների «եռյակն» է այդ վաղեմի հակամարտության հաղթահարման նպատակով միջնորդության համընդհանուր ճանաչում ունեցող ձեւաչափը:
Այդ կապակցությամբ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ադրբեջանցի եւ հայ գործընկերները հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությամբ հաստատել են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը:
Այնուամենայնիվ, մենք կողմ ենք համագործակցությանը բոլոր գործընկերների, այդ թվում կողմերի հարեւանների հետ, որոնք հնարավորություն ունեն ազդել պրոտագոնիստների վրա, որպեսզի պայմաններ ստեղծեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծմանը»,-ասել է Լավրովը:
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը չափազանց կախված չի՞ դարձել Թուրքիայից տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու հարցում՝ Սիրիայից եւ Լիբանանից մինչեւ Ղարաբաղ, Լավրովը նշել է. «Մոսկվան եւ Անկարան սերտորեն համագործակցում են, եւ նրանք կարող են ճկուն, պրագմատիկ մոտեցում դրեւորել եւ առաջնորդվել ռազմավարական տեսլականով: Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ամենատարբեր տարածաշրջաններում ճգնաժամները կարգավորելու ուղղությամբ»:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքայնորեն տարբերվում է: Կրկնեմ՝ երբեք չենք թաքցրել եւ չենք թաքցնում, որ չենք աջակցում ճգնաժամի ուժային կարգավորմանը, ձգտում ենք հասնել մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը: Կարեւոր է, որպեսզի ինչպես կողմերը, այնպես էլ արտաքին գործընկերները խստորեն հարգեն հրադադարի մասին պայմանավորվածությունները, հսկողական մեխանիզմ ստեղծեն եւ վերսկսեն բովանդակալից բանակցային գործընթացը կոնկրետ գրաֆիկով: Եվ չնայած նրան, որ կայուն հրադադարի հասնել չի հաջողվել, մենք շարունակում ենք կիրառել մեր ամբողջ ազդեցությունը տարածաշրջանում, կաշխատենք թուրք գործընկերների հետ՝ հետագա ռազմական սցենարը կանգնեցնելու, կողմերի միջեւ երկխոսությունը հարթելու եւ Բաքվին ու Երեւանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար»,-հավելել է Լավրովը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է