Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է
Կարդացեք Վազգեն Մանուկյանի կոչը։ Այս կոչը իր անձի համար չէ, այս կոչն ինքնանպատակ չէ. ԱՅՍ ԿՈՉԸ ՀԱՆՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ ԱՊԱԳԱՅԻ ԿՈՉ Է...
#########
Հայրենակիցնե՛ր,
Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Վտանգված է ոչ միայն Արցախը,այլև Հայաստանը և հայության ապագան։
Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
27․10․2020 թ․

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում