ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների առանցքային ասպեկտ դարձավ հակամարտության նախապատմության նրա գնահատականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Պուտինի կողմից «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ արված հայտարարությունները:
«Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները կարելի է իսկապես նշանակալի իրադարձություն անվանել: Ռուսաստանի և նույնիսկ Ղարաբաղյան շարժման ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը գնահատական է տալիս կոնֆլիկտի ծագման պատճառներին: Մինչ այդ պետության ոչ մի ղեկավար երբեք իր և իր երկրի կարծիքը չի հնչեցրել կոնֆլիկտի ակունքների առնչությամբ»,-նշեց Դավիթ Բաբայանը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանն ու Ադրբեջանն անվանեց հավասար գործընկերներ: Այդպիսով, նա ընդգծեց հակամարտության պատճառների և դրա կարգավորման առնչությամբ իր և Ռուսաստանի Դաշնության գնահատականի օբյեկտիվությունը: Մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսքը. «Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ: Այդ ամենը մենք պետք է հաշվի առնենք»: Դա շատ կարևոր փաստի արձանագրում է, թե ով է կոնֆլիկտի մեղավորը: Այդ գնահատականը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել, որը նման դաժան հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ անցյալում և շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը, ինչի ապացույց են վերջին օրերը՝ գերեվարված հայերի խոշտանգումներ և սպանություններ, զոհված զինորների մարմինների նկատմամբ անարգանք»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:
«Ինչ վերաբերում է տարածքների մասին Պուտինի կողմից հնչեցրած հարցին, ապա մնացած հարցերը՝ տարածքներ, սահմաններ, կարող են քննարկվել բացառապես բանակցությունների ժամանակ: Ագրեսիայի և պատերազմի պայմաններում քաղաքական բաղադրիչի մասին խոսելն ավելորդ է»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է