Էրդողանի մյուս դեմքը. Ճշմարտությունը` ձմերուկ վաճառողի մասին
Ֆրանսիական հետազոտական կենտրոնի ղեկավար, Փարիզի համալսարանի քաղաքական փիլիսոփայության դոկտոր Աքիլա Դեբիշին (Akila D'Bichi) բացահայտել է անդուրեկան ճշմարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքի մասին, ով ժամանակին ձմերուկ է վաճառել, գրում է Inosmi-ն:
«Էրդողանի մյուս դեմքը» գրքում Դեբիշին լույս է սփռում Էրդողանի կյանքի երեք առանցքային կողմերի վրա: Նախ` դա իշխանության գալն է, նրա ժողովրդականության եւ ազդեցության պատճառները, եւ երկրորդը` Էրդողանի հարաբերություններն արաբական երկրների հետ, առաջին հերթին` Քաթարի, որոնք նպատակ ունեն ընդլայնել Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, եւ Պաղեստինի խնդրի հետ կապված սիրախաղը:
Ինչ վերաբերում է երրորդ ասպեկտին, հեղինակը շեշտ է դրել Էրդողանի` Ասիայի մահմեդական երկրների հետ հարաբերությունների վերլուծության, ինչպիսիք են Իրանը եւ Մալայզիան, եւ նրա հետաքրքրվածության վրա նոր սուննի առաջնորդների ի հայտ գալու հարցում` որպես Սաուդյան Արաբիայի եւ արաբական երկրների այլընտրանք:
Al-Ain News-ին տված մեկնաբանության մեջ Դեբիշին նշել է, որ Քաթարն ու Էրդողանը սերտ հարաբերությունների մեջ են եւ շատ ընդհանուր բաներ ունեն: Թուրքիայի նախագահը հարուստ դաշնակից է տեսնում ի դեմս այս երկրի, որը կարող է օգնել իրեն իրականացնել իր հավակնությունները, ինչպես նաեւ` պլացդարմ Պարսից ծոցի տարածաշրջանում, մինչդեռ Դոհան Էրդողանին իր ռեժիմի պաշտպան է համարում եւ աջակցություն է ցուցաբերում այլ պետությունների գործերին միջամտության հարցում:
Ըստ փորձագետի` Թուրքիայի նախագահն անապահով միջավայրում է մեծացել. գումար վաստակելու եւ ընտանիքին օգնելու համար նա ստիպված է եղել ձմերուկ վաճառել, ինչը սնում եւ սրում էր նրա զայրույթն ու թշնամանքը հասարակության հանդեպ:
Գրքի առաջին գլխի համաձայն` Էրդողանն իշխանության է եկել եւ ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը` ցատկելով «ժողովրդավարության գնացքի» մեջ, իսկ հետո սկսել է վերացնել բոլոր նրանց, ով կարող էր սպառնալ նրա ազդեցությանը:
Ինչպես նշում է ֆրանսիացի հեղինակը, Թուրքիայի նախագահը ձգտում էր իր երկիրը «Մահմեդական եղբայրներ» միջազգային ահաբեկչական կազմակերպության հենակետ դարձնել` ընդլայնելով իրեն սպասարկող Արդարության եւ զարգացման կուսակցության ազդեցությունը: Այսօր այն ձգտում է վերահսկողություն հաստատել բոլոր պետական կառույցների վրա:
Քաղաքական փիլիսոփայության դոկտորի խոսքով` Էրդողանի Թուրքիան վայելում է «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության հետ կապված լրատվամիջոցների ամենալայն աջակցությունը:
Ինչ վերաբերում է Պաղեստինի հարցում Էրդողանի դիրքորոշմանը, չնայած նա պնդում է, որ սատարում է պաղեստինցիներին, նրա երկիրը եւ Իսրայելը հիանալի քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերություններ են պահպանում: Միեւնույն ժամանակ, նա ցանկանում է օգուտ քաղել արաբական բնակչության եւ այլ մահմեդական ժողովուրդների տրամադրություններից` փորձելով իրեն որպես մահմեդական իրավունքների հերոս եւ պաշտպան ներկայացնել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...